Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վերապատրաստման բաժին

Արտակ Սամվելի Բաղդասարյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 

լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար

 

Հանրային ծառայության կադրային քաղաքականության գերակայություններից է հանրային ծառայողների միասնականության ապահովումը` ըստ մասնագիտական պատրաստվածության մակարդակի: Համաշխարհային փորձը վկայում է, որ հանրային ծառայության կադրային ապահովվածության գործընթացը` առանց ուսուցման և վերապատրաստման համարժեք համակարգի կիրառման, անարդյունավետ է: Կադրային քաղաքականության կարևորագույն հիմնախնդիրը պետք է լինի հանրային ծառայողների որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգի արդյունավետ գործառնումը: ՀՀ պետական կառավարման ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողների ուսուցման և վերապատրաստման առանցքային կառույց է, որն իր գործունեությամբ զգալի ներդրում է ունենում հանրային ծառայողների որակավորման բարձրացման և կադրային քաղաքականության գործում: Վերապատրաստումը մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է գիտելիքների բարձրացման, գործնական հմտությունների ձեռքբերման և զարգացման, ինչպես նաև աշխատանքի բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ոլորտների ուսումնասիրության միջոցով: Վերապատրաստման բնագավառում Ակադեմիայի նպատակներն են`

Վերապատրաստման դասընթացների նպատակն է խորացնել հանրային և կորպորատիվ կառավարման ոլորտի կադրերի մասնագիտական գիտելիքները, կատարելագործել նրանց գործնական հմտությունները, ապահովել աշխատողների տեսական գիտելիքի և պրակտիկ փորձի համադրումը` հաշվի առնելով համակարգի աշխատողներին ներկայացվող պաշտոնեական պահանջները, ոլորտում ընթացող ռազմավարական բարեփոխումները և ոլորտը կարգավորող (այդ թվում` նոր ընդունվող) իրավական ակտերը, ժամանակակից տեխնոլոգիաներին պարբերաբար ծանոթացնելու և պահանջվող մասնագիտական հմտություններ ձևավորելու անհրաժեշտությունը: Կառավարման ճկունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շարունակաբար վերափոխվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման բովանդակային առաջնայնությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում` 

Ակադեմիայում վերապատրաստման ծրագրերը իրականացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով: ՀՀ պետական կառավարման ակադեմիայում վերապատրաստումն իրականացվում է բարձր որակավորում ունեցող դասախոսների կողմից, ովքեր ունեն ՀՀ պետական մարմիններում, բուհերում, քաղաքական, հայեցողական պաշտոններում աշխատանքային ստաժ և դասախոսություններ կարդալու փորձ:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…