Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կրեատիվ խումբ

Creative

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ Ակադեմիայում ձևավորվել է 15 հոգուց բաղկացած «Կրեատիվ խումբ»: Խմբի նպատակը նոր, հետաքրքիր գաղափարներ առաջարկելն է, որոնք կնպաստեն Կառավարման ակադեմիայի գործունեության բարելավմանը՝ ապագայի կենսական պահանջներին համապատասխան, կուրվագծեն Ակադեմիայի վաղվա օրվա մասին պատկերացումներ, ինչպես նաև կնախանշեն այն խնդիրները, որոնք պետք է լուծի Ակադեմիան՝ ժամանակակից աշխարհին համապատասխան գիտելիքների կիրառման ձևերին տիրապետող պահանջարկ ունեցող մասնագետներ թողարկելով: «Կրեատիվ խմբի» առաջին հավաքի ժամանակ խմբի անդամները հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնց իրականացման ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում:

Մաղթում ենք խմբին բարի երթ և արգասաբեր գործունեություն:

 

 

Կրեատիվ խումբը նոր գաղափարներ ունի

Dollarphotoclub_77917318

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Կրեատիվ խմբի անդամները հերթական անգամ հանդիպեցին` փոխանակելու իրենց հետաքրքիր մտքերն ու գաղափարները: Այս անգամ նրանց էր միացել նաև ՀՀ ՊԿԱ գիտաուսումնական աշխատանքների գծով նորանշանակ պրոռեկտոր Գոռ Չատինյանը, որը հանդես եկավ հետաքրքիր առաջարկով: Ակադեմիայի գրադարանը մագիստրանտների համար ավելի հրապուրիչ դարձնելու համար նա առաջարկեց ստեղծել սրճարան-գրադարան: Պրոռեկտորի համոզմամբ, գաղափարը իրականություն դառնալուց հետո գրադարանն ավելի մեծ թվով այցելուներ կունենա:

 Շահառուների հետ հետադարձ կապը առավել պատշաճ կերպով իրականացնելու համար առաջարկվեց բարեփոխել Ակադեմիայի կայքը, ստեղծել արդիական պահանջներին համապատասխան էլեկտրոնային հարթակ, որտեղ դիմորդներն իրենց դիմում-հայտերը կարող են լրացնել առցանց տարբերակով: Դա անհամեմատ քիչ ժամանակ կխլի և՛ դիմումատուներից, և՛ դիմումներն ընդունողներից:

Կրեատիվ խմբի անդամները պատրաստվում են նաև ակտիվորեն մասնակցել գալիք Ամանորի առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին:

 

 

Կրեատիվ խմբի գաղափարներն իրականություն են դարձել

Մոտ մեկ տարի է, ինչ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում գործում է Կրեատիվ խումբ՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ: Խմբի նպատակը Ակադեմիայի առջև ծառացած խնդիրները հետաքրքիր գաղափարների միջոցով և ժամանակակից պահանջներին համապատասխան լուծելն է: Այս ընթացքում խմբի անդամները հանդես են եկել բազմաթիվ առաջարկներով, որոնց մի մասն արդեն իրականություն է դարձել:

Կրեատիվ խմբի նախաձեռնությամբ Ակադեմիայում արդեն կիրառվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն՝ Microsoft Outlook ծրագրի միջոցով, ձեռք է բերվել երաժշտական գործիք՝ սինթեզատոր, իրականացվել են մի շարք մշակութային միջոցառումներ: Ակադեմիան հյուրընկալել է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին, Կոմիտաս Վարդապետին: Սովորողներն այցելել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, իսկ Ամանորին ընդառաջ՝ Ակադեմիայում կազմակերպվել են տոնական միջոցառումներ:

Կրեատիվ խմբի առաջարկությամբ որոշվել է Ակադեմիայում ստեղծել փոքրիկ բուժկետ՝ աշխատակիցներին առաջին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև վերսկսել օտար լեզվի դասընթացները: 2016 թվականին կիրականացվեն խմբի մի շարք այլ նպատակներ ևս:

 

 

Կրեատիվ խումբն այցելեց հրաձգարան

Created

Փետրվարի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կրեատիվ խումբն Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ այցելեց հրաձգարան: Խմբի անդամները շրջեցին ուսումնական կենտրոնում, որն ապահովված է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ գույքով ու պայմաններով` նորագույն սարքավորումներով և բոլոր անհրաժեշտ հարմարություններով հագեցած մարզադահլիճ, հրաձգարան, լսարաններ, կացարանային սենյակներ և այլն:

Ակադեմիայի պատվիրակությունն օգտվեց կենտրոնի հրաձգարանից և գրանցեց բարձր  արդյունքներ: