Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հաճախ տրվող հարցեր

 

Որքա՞ն ժամանակ պետք է մենթորը հատկացնի մենթորության ծրագրին:

Ծրագրի իրականացման համար հստակ ժամանակ սահմանված չէ: Ծրագիրն ունի տևողություն՝ մեկ կիսամյակ, մեկ ամբողջ տարի կամ մինչ մենթիի ավարտելը: Տարվա ընթացքում մենթորն ու մենթին (խումբ լինելու դեպքում՝ մենթիները) իրենք են որոշում ըստ անհրաժեշտության հանդիպել կամ ինտերնետի միջոցով լինել նամակագրական կապի մեջ:

Արդյո՞ք կարող են ծրագրի համար առաջադրվել փորձառուներ ՀՀ տարբեր շրջաններից:

 Այո, եթե համապատասխանում են կոմիտեի առաջադրած պահանջներին: Անգամ Ակադեմիայի ուսանողների համար, ովքեր բնակվում են շրջաններում, կարող են կցվել այն մենթորները, ովքեր, համապատասխանելով առաջադրված պահանջներին, դիմել են հենց այդ շրջաններից: Սա կհեշտացնի հաղորդակցումը և ավելի նպաստավոր կդարձի համատեղ աշխատանքը:

Արդյոք մենթորը պարտավորվո՞ւմ է մենթիին  աշխատանք առաջարկել ծրագրի ավարտից հետո:

Ոչ: Մենթորները պարտավոր չեն առաջարկել կամ փնտրել աշխատանք իրենց մենթիների համար: Հնարավորության դեպքում, եթե մենթորը զբաղեցնում է բարձր պաշտոն և բարձր է գնահատում իր մենթիի գիտելիքները, ցանկանում է աշխատանքի ընդունել իր ղեկավարած հաստատությունում, կարող է առաջարկել համապատասխան աշխատանք: Սակայն այն մենթորները, ովքեր նման հնարավորություն չունեն, պարզապես սահմանափակվում են մենթոր-մենթի հարաբերություններով:

Ինչպե՞ս կազմակերպել առաջին հանդիպումը և ի՞նչ հարցեր պատրաստել:

Մենթոր-մենթի առաջին հանդիպման ժամանակ նախ և առաջ կարևոր է ծանոթությունը, այսինքն՝ պատրաստելով մի քանի հարցեր՝ կարելի է դրանց պատասխաններից երկուստեք որոշակի պատկերացում կազմել միմյանց մասին:

 

Մենք առաջարկում ենք հարցերի շրջանակ, որոնք կարող եք հղել առաջին հանդիպման ժամանակ:

Մենթիների համար

Պատմեք Ձեր մասին: Ինչո՞վ եք զբաղվում: Որքա՞ն ժամանակ եք աշխատում: Աշխատանքային ի՞նչ փորձ ունեք: Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Ձեր աշխատանքում: Ի՞նչ մարտահրավերների եք հանդիպում Ձեր աշխատանքում և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում: Որո՞նք են Ձեր թույլ և ուժեղ կողմերը: Որո՞նք են այն մյուս ոլորտները, որտեղ ևս կուզենայիք զարգացնել Ձեր հմտությունները: Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ: Ի՞նչ ձգտումներ ունեք և այլն:

 

 Մենթորների համար

Առաջին հերթին մենթորը ներկայացնում է որոշակի տեղեկատվություն իր անձի մասին, այնուհետև խնդրում է մենթիին ներկայացնել իր անձը կամ մենթիին է հղում իր իսկ կողմից պատրաստված հարցերը: Օրինակ.

Ի՞նչ ակնկալիքներ ունես ինձանից՝ որպես մենթոր: Ինպիսի՞ օգնություն ես ակնկալում: Ինչպե՞ս ես հասնում քո առջև դրված նպատակներին: Ինչպե՞ս ես վերաբերվում քո առջև ծառացած մարտահրավերներին և ի՞նչ լուծումներ կառաջարկես: Ինչո՞ւ ես ընտրել այս մասնագիտությունը: Ինչպե՞ս կառաջարկես վարվել, եթե իմ կողմից քեզ հանձնարարված առաջադրանքները բավարար կերպով չիրականացնես: Արդյոք քեզ համարո՞ւմ ես պատասխանատու անձ և այլն:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան մշտապես հետամուտ է իր շրջանավարտներին և ……