Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դառնալ մենթոր / մենթի

Մենթորի աշխատանքը կամավորական է:

Մենթոր կարող են լինել հետևյալ անձինք՝

1) հանրային ծառայության պաշտոն զբաղեցնողները,

2) ՀՀ կամ արտասահմանյան բուհերի, հետազոտական և գիտաարտադրական կազմակերպությունների մասնագետները, ովքեր ունեն համապատասխան գիտական աստիճան (կոչում),

3) Ակադեմիայի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ասպիրանտներն ու հայցորդները:

 Մենթորի ընտրության ընթացքում հաշվի են առնվում հետևյալ չափանիշները`

1) Հայաստանի Հանրապետության օրենքներին իրազեկ լինելը և աշխատանքային փորձի առկայությունը հանրային ծառայության համակարգում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարությունների հետ աշխատելու փորձը.

3) գործնական ծրագրեր կազմելու և դրանց շուրջ բանակցություններ վարելու փորձը.

4) կրթության և գիտության բնագավառին իրազեկ լինելը:

 Մենթորը նշանակվում է Ակադեմիայի ռեկտորի հրամանով:

 

Ի՞նչ է ակնկալվում մենթորից:

Մենթորը պետք է՝

1) հարգի և պաշտպանի սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը,

2) նպաստի սովորողի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները,

3) ձևավորի պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ uովորողների մեջ,

4) զարգացնի uովորողների ինքնուրույնությունը, նախաձեռնությունը և uտեղծագործական ունակությունները,

5) վերլուծի և քննարկի ուսանողների գնահատման արդյունքները,

6) սովորողներին ուղղություն տա հետագա մասնագիտական գործունեության վերաբերյալ,

7) օգնի սովորողներին ուսումնառության և հետագա կարիերայի ուղիների ընտրության հարցերում,

8) խթանի սովորողների մասնակցությունը գիտահետազոտական աշխատանքներում,

9) նպաստի սովորողների և ընդհանուր հետաքրքրություններ ունեցող անձանց միջև կապի հաստատմանը (օրինակ` դասախոսներ, մասնագետներ),

10) խթանի հետաքրքրասիրությունը և ամրացնի փոխվստահությունը` ներկայացնելով նոր գաղափարներ, հնարավորություններ և սահմանելով հաղթահարման ենթակա նոր խնդիրներ,

11) խրախուսի կատարելագործումն ու ձեռքբերումները` ապահովելով  հյուրընկալ և բարենպաստ միջավայր,

12) օգնի մենթիներին բացահայտելու նրանց հետաքրքրությունները, ինչպես նաև սահմանի նոր նպատակներ և իրականացնի դրանք,

13) ուղղորդի մենթիներին ակադեմիական, մասնագիտական և անձնական նպատակներին հասնելու գործում,

14) մենթիներին պատմելով սեփական նվաճումների մասին`  նրանց համար օրինակ ծառայի,

15) պարզաբանի մենթիի կարիքներն ու ակնկալիքները,

16) աշխատի մենթիի հետ՝ օգնելով հասնելու իրական նպատակների իրականացմանը, առաջարկի լուծումներ, քայլեր,

17) հանդիսանա հավաստի տեղեկատվության աղբյուր մենթիի համար,

18) ոգեշնչի մենթիին՝ բացահայտելու նոր հորիզոններ, ոլորտներ,

19) ծանոթացնի ուսանողին Ակադեմիայում աշխատանքի կազմակերպմանը, ծրագրավորմանը, տեղեկատվական ու մեթոդական բնույթի փաստաթղթերին,  մագիստրոսական թեզի պատրաստման ընդհանուր սկզբունքներին:

(ավելացնել ժամկետ և պատասխանատու անձի տվյալներ)

Լրացնել մենթոր դառնալու դիմում-հայտը

 

Ի՞նչ է ակնկալվում մենթիից:

Մենթին պետք է`

1) խորացնի իր մասնագիտական գիտելիքները, ձեռք բերի անհրաժեշտ գործնական հմտություններ, ինքնուրույն գործելու կարողություն, դրսևորի մենթորի հետ գործնական հարաբերություններ հաստատելու ձգտում,

2)  կանոնավոր մասնակցի կազմակերպվող խորհրդատվություններին,

3) հետևողականորեն կատարելագործի իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնի ստեղծագործական  և  հետազոտական աշխատանքներ,

4) համագործակցի մենթորների և գործընկերների հետ՝ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով,

5) պահպանի Ակադեմիայի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով uահմանված պահանջները,

6) քննարկի կարիքներն ու սպասումները մենթորի հետ, պատրաստակամ լինի իրականացնելու  համաձայնեցված գործողությունները,

7) հետևողական լինի առաջարկների և արձագանքների նկատմամբ, տեղյակ պահի մենթորին առաջընթացի մասին,

8) հաղորդակցվի մյուս մենթիների հետ` անհրաժեշտության դեպքում հանդես գալով որպես տեղեկատվության աղբյուր,

9) ընդլայնի հետաքրքրության դաշտը մենթորի հետ քննարկումների, հարցադրումների և տեղեկատվության նոր աղբյուրների տրամադրման միջոցով,

10) տեղեկացնի Ուսումնամեթոդական վարչությանը մենթորի հետ հարաբերություններում դժվարություններ ունենալու մասին (Ուսումնամեթոդական վարչությունը, ռեկտորի և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի հետ խորհրդակցելուց հետո, իրավասու է քննարկել մենթորին փոխելու հարցը և դրական արդյունքի դեպքում առաջարկել նոր մենթոր):

 Ուսումնական առարկաներ ընտրելիս, իր անհատական ուսումնական պլանը կազմելիս և դրանում փոփոխություններ մտցնելիս մենթին կարող է խորհրդակցել մենթորի հետ և ստանալ պարզաբանումներ:

(ավելացնել ժամկետ և պատասխանատու անձի տվյալներ)

Լրացնել մենթի դառնալու դիմում-հայտը

Նորություններ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի….