Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնը հանդիսանում է թողարկող ամբիոն «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ առկա և հեռակա ուսուցմամբ սովորող մագիստրանտների համար։ Ամբոնում գործում է կրթական երեք ծրագիր՝ «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն», «Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականութուն» և «Քաղաքական ժուռնալիստիկա և PR տեխնոլոգիաներ»:
Ամբիոնի բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմի և անընդհատ կատարելագործվող ուսումնական պլանների և դասավանդման մեթոդների շնորհիվ մագիստրանտները ոչ միայն ձեռք են բերում արդիական տեսական գիտելիքներ և կառավարչական հմտություններ, այլև դրանք ամրապնդում են կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաների ընթացքում:
Կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաները կազմակերպվում են ՀՀ նախագահի աշխատակազմում, ՀՀ վարչապետի աշխատակազմում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Սահմանադրական դատարանում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ՀՀ նախարարություններում և այլ գերատեսչություններում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Կրթական ծրագրերը և դիմորդներին ներկայացվող ընդունելության պահանջները ստորև՝
Քաղաքական կառավարում Քաղաքական ժուռնալիստիկա
և քաղաքական վերլուծություն և PR տեխնոլոգիաներ
Գլոբալ կառավարում և
տարածաշրջանային քաղաքականություն