Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման հոգեբանության, լեզուների եվ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն

 

Ամբիոնի տեսլականն է՝ հետամուտ լինել միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ գիտակրթական կառույցի զարգացմանը՝ իրականացնելու «Հոգեբանություն» մասնագիտությամբ և հարակից միջդիսցիպլինար կրթական ծրագրեր՝ կարևորելով հայաստանյան զարգացման հիմնախնդիրները:

Ամբիոնի առաքելությունն է՝ պետական և մասնավոր ոլորտներում աշխատանքային խնդիրների հոգեբանական օրինաչափությունների բացահայտումը և զարգացման ուղիների առաջադրումը:

Կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաները կազմակերպվում են ՀՀ նա­խագահի աշխատակազմում, ՀՀ վարչապետի աշխատակազմում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Սահմանադրական դատարանում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ՀՀ նախարարություններում և այլ գերատեսչություններում:

Կառավարման հոգեբանության, լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են հանրապետության առաջնակարգ բուհերի բարձրորակ մասնագետներ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում աշխատանքի մեծ փորձ ունեցող, բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցրած կամ ներկայումս պաշտոնավարող մասնագետներ:

Ուսումնառության ընթացքում ամբիոնի մագիստրանտները համապատասխան գիտելիքներ են ստանում նաև Ակադեմիայի մյուս` ամբիոնների կողմից դասավանդվող առարկաների և դասընթացների միջոցով:

 

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

 

 

 

Կրթական ծրագրերը և դիմորդներին ներկայացվող ընդունելության պահանջները ստորև՝ 

 

Կառավարման հոգեբանություն