Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ընդհանուր տեղեկություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գրադարանը հիմնադրվել է 1996 թվականին:

Գրադարանում կա հայերեն և օտարալեզու (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) 14672 միավոր գիրք, որոնցում գերակշռում են իրավագիտություն, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, հաշվապահություն, հանրային կառավարում և այլ մասնագիտություններին վերաբերող գրքերը:

Գրադարանային ֆոնդում առկա գրականությունը մասնագիտական առումով համապատասխանում է Ակադեմիայի ուսումնական, գիտական ծրագրերի պահանջներին:  Գրադարանային հավաքածուն պարբերաբար համալրվում է արդի գիտական և ուսումնական գրականության նոր միավորներով, ամսագրերով, միջազգային գիտաժողովների նյութերով: Համալրումն իրագործվում է գրքափոխանակության, գնումների, բաժանորդագրության, ինչպես նաև նվիրատվությունների միջոցով: Ֆոնդը համալրվում է նաև պահանջվող գրականության էլեկտրոնային տարբերակներով:

Գրադարանում գործում է էլեկտրոնային տվյալների բազա, սկսվել և շարունակվում է գրքերի թվայնացման գործընթացը, մշակված է և գործում է տեղեկատու-որոնողական  համակարգի էլեկտրոնային տարբերակը:

Էլեկտրոնային տեղեկատվություն ապահովելու նպատակով ընթերցասրահում տեղակայված են համացանցին միացված համակարգիչներ:

Գրադարանն  ապահովված է «WI-FI» համացանցային կապով: 

Գրադարանի ընթերցասրահում բացվել է  ՄԱԿ-ի անկյուն: Ոուսանողների իրազեկությունը բարձրացնելու, ՄԱԿ-ի հրատարակություններին ծանոթացնելու և տարածման նպատակով գրադարանին տրամադրվել է անվճար գրականություն՝ հաշվետվություններ, վիճակագրություն, զեկույցներ:

Սույն թվականի մարտին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գրադարանում Ակադեմիայի և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի համագործակցության արդյունքում բացվեց նաև Ամերիկյան անկյուն: Այդ համագործակցության արդյունքում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի սովորողները այսուհետ կարող են օգտվել Ամերիկյան անկյան ընձեռած հնարավորություններից:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտատեխնիկական գրադարանը անդամակցում  է Հայաստանի էլեկտրոնային գրադարանների Կոնսորցիումին (ՀԷԳԿ), որը հնարավորություն  է ընձեռում  օգտվել  EBSCOhost,  eLIBRARY,  SpringerLink էլեկտրոնային  շտեմարաններից:

 

Նորություններ

Հունիսի 26-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման 62 և հեռակա …..