Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Բաց շտեմարաններ

ՄԱԿ-Ի ԱՆԿՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում ՄԱԿ-ի անկյունը բացվել է 2014թ. մարտի 17-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում: ՄԱԿ-ի անկյունը հնարավորություն կտա ակադեմիայի ուսանողներին ու աշխատակիցներին առավել իրազեկված լինելու ՄԱԿ-ի որդեգրած արժեքների, ՄԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների մասին և մասնակցելու միջազգային այդ կառույցի կազմակերպած միջոցառումներին:

Ակադեմիայի գրադարանում տեղակայված ՄԱԿ-ի անկյունը ներառում է հայերեն, ռուսերեն և անգլերեն շուրջ 700 անուն հրատարակություններ, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի գործունեության տարբեր ոլորտներին՝ մարդու իրավունքներ, տարածաշրջանային խնդիրներ, սոցիալական քաղաքականություն, տնտեսական համագործակցություն, ժողովրդագրական գործընթացներ, քաղաքացիական հասարակության զարգացում, շրջակա միջավայրի պահպանություն և այլն: Հրատարակությունները թողարկված են Նյու Յորքում, Վիեննայում և Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների, ինչպես նաև Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի կողմից:  

Համագործակցության շրջանակներում ՄԱԿ-ի անկյունը կծառայի նաև ՄԱԿ-ի վերաբերյալ կրթական, մշակութային և համատեղ այլ միջոցառումների կազմակերպման նպատակին:

 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի վիրտուալ գրադարան. www.un.am/hy/virtual-library
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մասին տեղեկությունների համար այցելեք`
www.un.am

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ  ԱՆԿՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում Ամերիկյան անկյունը բացվել է սույն թվականի մարտի 3-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Երևանի Ավ·Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի  միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում: Այդ համագործակցության արդյունքում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի սովորողները այսուհետ կարող են օգտվել Ակադեմիայի գրադարանում բացված Ամերիկյան անկյան ընձեռած հնարավորություններից: Մեր ուսանողները հնարավորություն կունենան օգտվելու Ավ·Իսահակյանի անվան գրադարանի հարուստ շտեմարանից, հնարավորություն ընձեռվեց նաև գրանցվելու ԱՄՆ դեսպանատան գրադարանում՝ հետագայում կենտրոնի էլեկտրոնային հարուստ շտեմարանից օգտվելու համար:

 

 

 

Կոնտակտային տվյալներ

Գայանե Նիկողոսյան / Ավագ գրադարանավար

Հեռ.՝  093 552 997

էլ. Հասցե՝  gayane.nikoghosyan@paara.am

Նորություններ