Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

1. Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ 2017-2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ընդունելության ցանկին և ուսման վարձաչափերին:

2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ընդունելության քննությունների և ուսման վարձաչափերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

  

2. Ո՞ր Սահմանադրությունից պետք է օգտվենք։

«Իրավագիտություն» և այլ մասնագիտություններով դիմորդները «Սահմանադրական իրավունք» առարկային և ՀՀ Սահմանադրությանը վերաբերող բոլոր հարցերին պետք է պատասխանեն՝ հիմնվելով 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վրա՝ անկախ նրանից, թե Սահմանադրության տվյալ գլուխը ուժի մեջ մտել է, թե ոչ: Որպես աղբյուր կարող եք դիտարկել հետևյալ լինքերը՝  http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510  կամ  http://www.concourt.am/armenian/constitutions/index2015.htm

  

3. Արդյոք ուսման վարձի զեղչ կատարվո՞ւմ է, եթե ընտանիքում երկու սովորող երեխա կա: 

Ակադեմիան, հիմք ընդունելով սովորողի բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոսի չափով:

 

4. Ե՞րբ է ուսանողի առաջադիմությունը համարվում բարձր:

Ակադեմիայում «բարձր առաջադիմություն» է համարվում ուսումնական տարվա արդյունքներով 95 տոկոսից ցածր մինչև 87,5 տոկոս առաջադիմությունը, այն է՝ 3,79-3,50 միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ներառյալ:

 

5. Առաջին կուրսի ուսանողները ե՞րբ կարող են օգտվել ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից:

Առաջին կուրսի ուսանողներն ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած:

 

6. Ե՞րբ են ընդունվում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումները:

Ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում:

Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած:

 

7. Ի՞նչ արտոնություններ ունեն զոհված զինծառայողի երեխա-ուսանողները, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողները:

Պետությունը ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ  փոխհատուցում  է  տրամադրում զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

8. Ի՞նչ արտոնություններ ունեն 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում է տրամադրում 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:

 

9. Արդյոք ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրվո՞ւմ է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին:

Ակադեմիան, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոսի չափով:

 

10. Ի՞նչ արտոնություններ ունեն 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողները:

Ակադեմիան, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին՝ առնվազն 50 տոկոսի չափով:

 

11. Ի՞նչ է ՄՈԳ-ը:

Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կրեդիտներով կշռված գնահատականների միջինն է, որը հաշվարկվում է վարկանիշային միավորները գնահատված կրեդիտների վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է 1/100-ի ճշտությամբ)։ Տարբերակվում են կիսամյակային (հաշվարկված առանձին կիսամյակի համար) և ամփոփիչ (հաշվարկված ուսման տվյալ շրջանի համար) վարկանիշային միավորները և ՄՈԳ-երը։

 

12. Ուսման վարձի փոխանցումը ո՞ր բանկով կարելի է իրականացնել:

Փոխանցումը կարելի է իրականացնել ցանկացած բանկում՝ տրամադրելով հետևյալ վավերապայմանները. ստացող՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ, Հ/Հ 220003320227000, ՀՎՀՀ 00035088:

Անհրաժեշտ է «նպատակ» կամ «մանրամասներ» դաշտում պարտադիր նշել ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, կուրսը, ուսուցման ձևը (առկա/հեռակա): Միաժամանակ փոխանցման կտրոնի բնօրինակն ուսանողը պարտավոր է պահել իր մոտ՝ հետագայում անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ կատարելու համար:

Նորություններ

Արդի ժամանակաշրջանում արդիական են տեղեկատվական անվտանգության խնդիրների վերաբերյալ …..