Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Թրեյնինգներ, հանդիպումներ

 Աշխատանք փնտրելիս դրսևորեք կրեատիվ մտածողություն

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի կենտրոնը մարտի 30-ին հյուրընկալեց Հայաստանում առաջին մարկետինգային հարթակը հանդիսացող Global Media Lab թիմին: Թիմի ներկայացուցիչները տասը համալսարաններում հանդես են գալիս «University Tour» նախագծով, որը կարիերայի աճին նպաստող իր բազում հնարավորություններով արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողության շրջանում։ Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին բազմաբովանդակ և հետաքրքիր նյութեր աշխատանք փնտրելու, մասնագիտական հմտությունների ձեռքբերման, աշխատաշուկայում սեփական բրենդի ստեղծման և անձի մենեջմենտի մասին: Ներկաները հնարավորություն ստացան իրենց գրադարանը և ֆիլմադարանը ավելացնելու անձնական զարգացմանը նպաստող նոր գրքերով ու ֆիլմերով:

«Չկա աշխատանք», «Ինչու՞ չունենք աշխատանք», «Modern CV» թեմաները մեկնաբանելիս  Global Media Lab ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը մանրամասն  անդրադարձավ աշխատանք չգտնելու պատճառներին, ծանոթացրեց մի շարք նոր, սակայն հայաստանյան աշխատաշուկայում, ցավոք, դեռևս տարածում չգտած ինքնակենսագրությունների ձևերի կազմմանը, ձևեր, որոնք մեծապես կնպաստեն անձի կրեատիվ մտածողության զարգացմանը, աշխատանքի համար դիմելու դեպքում հարցազրույցի ժամանակ սեփական առանձնահատկությունները ներկայացնելու մշակույթի ձևավորմանը: Թերեզա Գրիգորյանը խորհուրդ տվեց համարձակ լինել աշխատանք փնտրելիս և ոչ մի դեպքում չընկճվել:

skill.am հարթակի հիմնադիր Սերգեյ Ուսնունցն իր հերթին լսարանին ներկայացրեց այն տասը կարևոր հմտությունները, որոնք պետք է զարգացնել «ընդմիշտ պահանջված լինելու համար»: Որպես գործատու` թրեյնինգավարը հատկապես կարևորեց թիմում աշխատելու ունակությունը, բանակցություններ վարելու արվեստին տիրապետելը, խնդիրները համակարգված լուծելու կարողությունը: Ըստ Սերգեյ Ուսնունցի` «ինքնակրթությունը և ինքնազարգացումը դառնալու են ապագայի առանցքային հմտությունները»: Իսկ նրա կողմից առաջադրված հռետորական  հարցը` «Իսկ դու պատրա՞ստ ես ապագայի հետ հանդիպմանը», շատերի համար լուրջ մտորումների առիթ դարձավ:

Ոչ պակաս արդիական թեմա ներկայացրեց Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանը: Անձի բրենդին և  մարկետինգին առնչվող թեմայի նրա ներկայացումը հագեցած էր բազում օրինակներով ու խորհուրդներով: Եթե ոչ վաղ անցյալում սխալ էր ընկալվում «Ինչպե՞ս վաճառել ինքդ քեզ` որպես բրենդ» արտահայտությունը, ապա այսօր շատերը սեփական բրենդը կերտելու և այն ըստ հավուր պատշաճի ներկայացնելու քայլեր են ձեռնարկում: Գիտելիքը միակ «ապրանքն է», որ կարողանում ենք ստանալ և «վաճառել»:

Տեղեկատվությամբ հագեցած հանդիպման վերջում անցկացվեց ինտերակտիվ խաղ, որին մասնակցեցին բոլոր ներկաները: Հաղթողներն արժանացան մրցանակների:

Շնորհակալություն հայտնելով Կառավարման ակադեմիային ջերմ ընդունելության և լսարանի ակտիվ ներգրավվածության համար` բանախոսները ևս մեկ անգամ կարևորեցին շարունակական զարգացումը, ինքնակրթությունը, սեփական «ես»-ի կատարելագործումը՝ ոչ միայն աշխատաշուկայում մրցունակ լինելու, այլև կյանքում բազում հաջողությունների հասնելու և մարտահրավերներին ճիշտ դիմակայելու համար:

 

 

 

Ինքնադրսևորումը աշխատաշուկայում՝ սեփական բրենդի կառուցում IMG_9434

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դեկտեմբերի 14-ին շարունակվեց «Առաջին քայլերն աշխատաշուկայում.  ինչի՞ց սկսել սեփական բրենդի կառուցումը» թեմայով թրեյնինգը: Այս անգամ մասնակից մագիստրանտները թրեյներ Անի Մարգարյանի խորհրդով փորձեցին տարբերակել «իրական ես»-ը «իդեալական ես»-ից, և այն քայլերը, որոնք կօգնեն նպատակադրված հասնել «իդեալականին»:

Այսօր շատ գործատուներ պահանջում են ներկայացնել ինքնակենսագրություն, ուղեկցող նամակ, երաշխավորագիր: Անդրադառնալով յուրաքանչյուրին` ակադեմիականները ծանոթացան դրանց տարբերություններին: Նորույթ էր տեսակենսագրության (videoCV) ձևաչափը: Մագիստրանտների կազմած ինքնակենսագրությունները դիտարկելիս Անի Մարգարյանը բազում օգտակար խորհուրդներ տվեց՝ հանգամանորեն անդրադառնալով սխալներին, բացթողումներին և վերջիններս առավել ազդեցիկ դարձնելու միջոցներին: Գրագետ ինքնակենսագրություն կազմելը հեշտ գործընթաց չէ․ այն պահանջում է ժամանակ և լուրջ վերաբերմունք։

Մասնագետը բացատրեց նաև սոցիալական կայքերում անձնական էջ վարելու նրբությունները, քանզի գրեթե բոլոր գործատուներին հետաքրքրում են այդ կայքերում անձի ինքնադրսևորման եղանակները:

Իրենց պատասխանները գտան նաև մագիստրանտներին հուզող բազում կարևոր հարցեր, օրինակ՝ հարցազրույցին ճիշտ պատրաստվելու, հավուր պատշաճի ներկայանալու վերաբերյալ:

Օրվա կարևոր խորհուրդը հետևյալն էր. «Մի բան կա, որը միշտ պետք է ուղեկցի գործնական բոլոր հարաբերություններում, դա հիմնավորված և հասուն ինքնավստահությունն է»:

 

Դուք որոշել եք ոտք դնել աշխատաշուկա՞. հետևեք նաև մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի խորհուրդներին

collage-2016-12-09

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ Ակադեմիայում կիրականացվի թրեյնինգային ծրագիր՝ բաղկացած երեք մասից: Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ծրագրի առաջին հանդիպումը «Առաջին քայլերն աշխատաշուկայում.  ինչի՞ց սկսել սեփական բրենդի կառուցումը» թեմայով: Թրեյնինգը վարում էր կառավարման հոգեբան, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, «Joomag» ընկերության Talent Specialist, «Loft» ինքնազարգացման կենտրոնի «HR» ակումբի պատասխանատու Անի Մարգարյանը:

ՄՌԿ մասնագետը ակադեմիականներին բազմաթիվ խորհուրդներ տվեց աշխատաշուկայում սեփական բրենդը ստեղծելու ուղղությամբ՝ ասելիքը համեմելով մի շարք հետաքրքիր և հիշարժան օրինակներով, որոնց մի մասը բերված էր սեփական փորձից: Իր մասնագիտական գործունեության բազայում ունենալով մեծ թվով գործարար կապեր` Անի Մարգարյանը մի կարևոր եզրակացության է եկել. «Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում պետք է ձեռք բերել առնվազն երեք ծանոթություն»: Դա հեշտացնում և շփման նոր ճանապարհներ է բացում դեպի աշխատաշուկա: Կարևոր է գիտակցել, որ անգամ ոչ մասնագիտական աշխատանքով և կամավորությամբ զբաղվելը կարող է առավել արդյունավետ լինել, քանզի աշխատանքային փորձն այսօր ամենուր պահանջված է: Մեր մագիստրանտներն անկասկած կհիշեն «Աշխատեք ձեր թերությունները վերացնելու ուղղությամբ: Դա նշանակում է, որ ամեն օր հարկավոր է ժամանակ տրամադրել` մոտենալու համար այն գլխավոր թիրախին, որն ի սկզբանե սահմանել եք ձեզ համար: Բաց մի՛ թողեք թրեյնինգներն ու սեմինարները, դրանք այն «Zip ֆայլերն» են, որտեղ խտացված են տվյալ ոլորտի բոլոր կարևոր գրքերը, բոլոր կարևոր գիտելիքներն ու հաջողակ փորձը»: 

«Մասնագիտությունը սիրելը, սիրած աշխատանքով զբաղվելը կարևոր է, այլապես թողեք այն կամ փոխեք»,- եզրափակեց մեր հյուրը:

Ծրագրի հաջորդ հանդիպումները կանցկացվեն «Սեփական բրենդի կառուցում. սոցցանցեր, ռեզյումե, ուղեկցող նամակ» և «Սեփական բրենդի կառուցում. ինքնադրսևորումը աշխատանքային հարցազրույցների ժամանակ» թեմաներով:

 

Թրեյնինգային ծրագիր «Առաջին քայլերն աշխատաշուկայում.  ինչի՟ց սկսել սեփական բրենդի կառուցումը» 

ԿԿ

 ՀՀ ՊԿԱ կարիերայի կենտրոնի հրավերով Ակադեմիայում թրեյնինգային ծրագրով այս անգամ կհյուրընկալվի կառավարման հոգեբան, ՄՌ կառավարման մասնագետ, Joomag ընկերության Talent Specialist, Loft ինքնազարգացման կենտրոնի HR ակումբի պատասխանատու Անի Մարգարյանը:

Թրեյնինգային ծրագիրը կազմված է երեք հանդիպումից, որի առաջին մասը նվիրված է «Առաջին քայլերն աշխատաշուկայում.  ինչի՟ց սկսել սեփական բրենդի կառուցումը» թեմային:

Մյուս հանդիպումը`«Սեփական բրենդի կառուցում. սոցցանցեր, ռեզյումե, ուղեկցող նամակ» թեմայով է:

Ավարտական հանդիպումը նվիրված կլինի «Սեփական բրենդի կառուցում. ինքնադրսևորումը աշխատանքային հարցազրույցների ժամանակ» թեմային:

Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 1.5 ժամ է: Մեկնարկային հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին` ժամը 14:00-ին, ՊԿԱ 1-ին հարկի N41 լսարանում:

Մասնակցության համար գրանցումը պարտադիր է` lena.grigoryan@paara.am -ին ուղարկելով մասնակցի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:

  Ապագա կառավարիչները սովորում են հանրային խոսք պատրաստելու գաղտնիքները

IMG_6350 IMG_6246 

Հանրության առջև ելույթ ունենալու կարողությունը չափազանց կարևոր է ապագա կառավարիչների համար, քանի որ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում նրանք հաճախ են առիթ ունենալու իրենց խոսքն ուղղելու ունկնդիրներին: Ցանկալի է, որ այն լինի հասկանալի, համոզիչ և ազդեցիկ: Այդ կարողության ձևավորմանը նպաստելու համար ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտների միությունը և կարիերայի կենտրոնը հրավիրել էր Բանակցության երևանյան կենտրոնի համահիմնադիր Նադեժդա Ցոլակյանին՝ Կառավարման ակադեմիայի մագիստրանտների համար մեկօրյա թրեյնինգ անցկացնելու: Նադեժդա Ցոլակյանը ավելի քան յոթ տարվա փորձ ունի հանրային խոսքի և հաղորդակցության ոլորտում, ուստի նրա խոսքը համեմված էր ինչպես սեփական, այնպես էլ հեղինակավոր անձանց կենսափորձից բերված օրինակներով:

Հրապարակային խոսքի վարպետությանը դեռևս չտիրապետող մագիստրանտների լարվածությունը մեղմելու համար թրեյնինգավարը նրանց գործնական առաջադրանքներ տվեց՝ ընթացքում պատասխանելով բազմաթիվ հուզող հարցերի:

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ թեև հանրային խոսք կառուցելու հմտությունը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում, սակայն թրեյնինգը Կառավարման ակադեմիայի մագիստրանտներին հնարավորություն տվեց տեղեկանալու այն պատրաստելու և հանրության առջև ելույթ ունենալու այնպիսի կարևոր նրբությունների մասին, ինչպիսիք են ձայնի տեմբրը, լսարանի հետ կոնտակտային շփումը, արտաքին տեսքի կարևորությունը և հանրային խոսքը ներկայացնելու  մի շարք այլ մեթոդներ:

IMG_6279 IMG_6203

 

 

 Թրեյնինգ «ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՍՔ» թեմայով:

 թրեյնինգ

Թրեյնինգը կվարի Նադեժդա ՑՈԼԱԿՅԱՆԸ: Նադեժդա ՑՈԼԱԿՅԱՆԸ Բանակցության երևանյան կենտրոնի համահիմնադիր է: Ունի ավելի քան յոթ տարվա փորձ հանրային խոսքի և հաղորդակցության ոլորտում: Ուսումը ստացել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում որպես լեզվաբան և քաղաքագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանում ստացել է իրավագետի մագիստրոսի կոչում: Անցնում է երկրորդ մագիստրատուրան ԵՊԼՀ հանրային կապերի բաժնում։Բանակցության գծով վերապատրաստվել է Հարվարդյան բանակցության ծրագրի մեթոդաբանությամբ: Դասավանդում է բանակցություն առարկան Հայ-ռուսական (սլավոնական) և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում։ Հանդիպում ենք հոկտեմբերի 18-ին` ժամը 14:00-ին,Ռ. Եզեգելյանի անվան լսարանում` 41(1-ին հարկ): Գրանցումը պարտադիր է (lena.grigoryan@paara.am էլ. հասցեին ուղարկել անուն և ազգանուն):

 

 

Թրեյնինգ «Կարիերայի կառավարում/պլանավորում» 

BeFunky Collage

Ավարտվեց ՀՀ ՊԿԱ կարիերայի կենտրոնի և «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Կարիերայի կառավարում/պլանավորում» թրեյնինգը:

Ամփոփելով թրեյնինգը` սովորեցինք մեր կարիերայի կերտման, կառավարման, պլանավորման ճանապարհին մտածել և գործել կրեատիվ և ստանդարտներից դուրս:

Վստահ ենք` հաջողությունը մեր ուղեկիցն է, իսկ փորձը` կիրառվելիք արդյունքը:

 

 «Կարիերայի պլանավորում/ կառավարում» 

Career-Planning-600-x-400

 

  

  Եթե ցանկանում եք հաջողության հասնել բիզնեսում

 

vahram IMG_8008

ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ Ակադեմիայի սովորողները փետրվարի 24-ին հնարավորություն ունեցան մասնակցելու թրեյնինգի, որը վարում էր «gg Taxi» օպերացիոն գծով տնօրեն, «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը: Մարքեթինգի վերաբերյալ նրա գիտելիքները հիմնված են ինչպես սեփական, այնպես էլ համաշխարհային փորձի վրա. սեփական գործը հիմնելուց առաջ Վահրամ Միրաքյանն իր գործընկերների հետ ուսումնասիրել է աշխարհում հայտնի ընկերությունների աշխատաոճը, ծանոթացել հաջողության հասնելու նրանց սկզբունքներին: Այդ ամենը դասընթացների միջոցով նա փոխանցում է մարքեթինգով հետաքրքրվող և բիզնեսում քայլեր անող երիտասարդներին: Առաջիկայում կհրատարակվի նաև Վահրամ Միրաքյանի «Չոր մարքեթինգ» գիրքը:

Կառավարման ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը Վահրամ Միրաքյանը խոսեց բիզնեսի այն կարևոր սկզբունքների մասին, որոնք կարող են հաջողություն ապահովել համեմատաբար կարճ ժամանակամիջոցում: Նշելով, որ գոյություն ունեն մարքեթինգի հարյուրավոր սահմանումներ, բանախոսը խոսեց դրա հիմնական սկզբունքի՝ վաճառքը մեծացնելու հնարավոր եղանակների մասին: Երկխոսության նյութ դարձավ նաև սոցիալական ցանցերի միջոցով արդյունավետ վաճառք իրականացնելու խնդիրը:

Մեր երկրում մարքեթինգը նոր երևույթ է, քանի որ խորհրդային տարիներին առհասարակ չկար վաճառքի, հետևաբար նաև մարկետինգի խնդիր: Ուստի այդ գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լավ յուրացնել մարքեթինգի գլխավոր խնդիրը. դա տարբերվելն է բիզնես-շուկայում: Վահրամ Միրաքյանը խոսեց նաև այն կանոնների մասին, որոնք կարևոր են այդ գլխավոր խնդիրը լուծելու համար:

 

 

Ծրագիր՝ կրթության որակի բարելավման նպատակով IMG_7545

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի հյուրերն էին «Կրթություն Հայաստան» (“Teach for Armenia”) կազմակերպության ներկայացուցիչները` հավաքագրման և ընտրության տնօրեն Թենի Ավագյանը և իրենց կողմից իրականացվող ծրագրի 2015-2017թթ. մասնակից Մանուկ Խաչատրյանը: Նրանք մանրամասն ներկայացրեցին ծրագրի էությունը և հավաքագրման գործընթացը:

«Կրթություն Հայաստանը» հավաքագրում և վերապատրաստում է հարուստ ձեռքբերումներ ունեցող երիտասարդ մասնագետների, ովքեր երկու տարի կդասավանդեն դպրոցներում՝ աջակցելով բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման ծրագրին։ Ծրագրի առաքելությունը Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակի բարելավումն է, ինչպես նաև հնարավորության ստեղծումը աշակերտների ներկայի և ապագայի վրա մասնակիցների անմիջական ազդեցության համար`միաժամանակ զարգացնելով սեփական կարիերան:

Թենի Ավագյանը մանրամասն ներկայացրեց ծրագրում ներգրավվելու ընթացակարգը, իսկ ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի շրջանավարտ Մանուկ Խաչատրյանը՝ դասավանդելու իր հետաքրքիր փորձը:

Բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են ծրագրում ընդգրկվելու հարցում, կարող են դիմել ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոն:

 

 

Դասընթացից մինչև սեփական բիզնես    12179001_1036676753051122_603168980_n  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները Ակադեմիայի շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ մասնակցեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (Beeline) կազմակերպած «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում գործազրկության մակարդակի կրճատմանը և աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը վերաբերող հարցեր: Դասընթացն անցկացվելու  է երեք փուլով: Մասնակցելով առաջին փուլին՝ Ակադեմիայի ուսանողները ծանոթացան աշխատանք գտնելու հնարավոր աղբյուրներին, գրագետ կերպով ինքնակենսագրություն (CV, Resume) կազմելու, աշխատաշուկայում ինտեգրվելու և աշխատանքային հարցազրույցներին պատշաճ ներկայանալու հմտություններին: Երկրորդ փուլին մասնակցելու համար մեր ուսանողները ներկայացրին իրենց բիզնես-գաղափարները: Ընտրվելու դեպքում նրանց համար կկազմակերպվի հատուկ մասնագիտական դասընթաց՝ «Ինչպե՞ս  սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Այդ փուլում հաջողություն ունեցողներին երրորդ փուլում աջակից կլինեն ծրագրի կազմակերպիչները՝ Հայաստանում հիմնելու և վարելու սեփական բիզնեսը:     «Հաղորդակցման հմտություններ» թեմայով թրեյնինգ    sds

Կառավարման ակադեմիայի ուսանողների և աշխատակազմի համար Շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպվեց ևս մեկ կարևոր և շա՜տ հետաքրքիր հանդիպում «Հաղորդակցման հմտություններ» թեմայով։ 3 ժամ տևողությամբ թրեյնինգն անցկացվեց ջերմ և անմիջական մթնոլորտում։ Խաղափորձերի, անձը բացահայտող և ոգեշնչող զրույցների շնորհիվ մեր ակտիվ մասնակիցները ձեռք բերեցին այն կարևոր հմտությունները, որոնք կկիրառեն իրենց հաղորդակցման և շփման մեջ։Մասնակիցների նախաձեռնությամբ հմուտ մասնագետ, թրեյնինգավար Շահանե Բեգլարյանը (ՄԿՄԿ-ի գլխավոր մասնագետ, հոգեբան) ևս մեկ հրավեր ստացավ՝ այցելելու և հանդիպում անցկացնելու մեր ուսանողների հետ այլ թեմայի շուրջ։

    Մենեջմենթը՝ ստանդարտից դուրս  IMG_8663

ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնը, համագործակցելով Blue Book Training & Coaching կենտրոնի հետ, Ակադեմիայի ուսանողների, շրջանավարտների և աշխատակազմի համար կազմակերպեց հերթական հանդիպում-թրեյնինգ` «Ստանդարտներից դուրս մենեջմենթ» թեմայով: Թրեյնինգը վարում էր Blue Book Training & Coaching կենտրոնի համահիմնադիր, հիմնական թրեյնինգավար, Մանչեսթրի համալսարանի մագիստրոս, «Ռունա Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության մասնագետ Նարեկ Մանասերյանը։

Նա ներկայացրեց դասական և ժամանակակից մենեջմենթի հիմնական տարբերությունները, ունկնդիրներին ծանոթացրեց մենեջերի չորս տիպերին:  Թրեյնինգի մասնակիցները սովորեցին տարանջատել լիդերը ղեկավարից, ձեռք բերեցին որոշումներ կայացնելու հմտություններ, հետաքրքիր բանավեճ ունեցան բիզնես պլան կազմելու և կանխատեսելու ռազմավարության շուրջ, բացահայտեցին բիզնեսը ճկուն ղեկավարելու արվեստը:

Նորություններ

Հունիսի 26-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման 62 և հեռակա …..