Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Պրակտիկա, աշխատանք

Ծրագիրը նպաստում է գյուղական համայնքների զարգացմանը

«Ընդունի՛ր մարտահրավերը, դարձի՛ր առաջնորդ, ոգեշնչի՛ր ապագան». այս կարգախոսով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն արդեն երրորդ անգամ հյուրընկալվում են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի կենտրոնում՝ ներկայացնելու մանրամասներ դասավանդմամբ  հետաքրքրված ակադեմիականներին: «Դասավանդի՛ր, Հայաստան» երկամյա դասավանդման ծրագիրը նախատեսված է Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտների ու երիտասարդ մասնագետների և գործուղում Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ ուսուցչի կարիք կա։ 

Ծրագրի հավաքագրման հարցերով համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Ծրագրին դիմելու ընթացակարգը, մասնագիտական աճի, առաջնորդության հմտությունների և կարիերայի զարգացման հնարավորությունները՝ շեշտադրելով դրանց կարևորությունը հատկապես Կառավարման ակադեմիայի ուսանողների համար՝ որպես վաղվա առաջնորդների:

Ի դեպ, հավելենք, որ Պետական կառավարման ակադեմիայի վեց շրջանավարտ արդեն իսկ համալրել են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի թիմը՝ հայրենանվեր գործունեություն իրականացնելով Հայաստանի մարզերի դպրոցներում:

 

Աշխատանքի հնարավորություն

 

 

 

Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը ձեզ հնարավորություն է տալիս մասնակցելու տարբեր ոլորտի կազմակերպությունների կողմից իրականացվող սեմինարներին, դասընթացներին և վարպետաց դասերին: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը՝ հետևյալ հղումով https://goo.gl/forms/XPTVBAwTyeZZ46Kp1
Դասընթացներին մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ:

 

 

 

Հպարտության հերթական առիթ

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան մշտապես հետամուտ է իր շրջանավարտներին և մագիստրանտներին աշխատանքի տեղավորելու խնդրով:  Պատահական չէ, որ Ակադեմիայում այդ ցուցանիշը բավական բարձր է:

Օրերս ՀՀ ՊԿ ակադեմիայի հերթական մագիստրանտը՝  Իրավագիտության երկրորդ կուրսի ուսանող Սևադա Սարգսյանը, իր հարուստ գիտելիքների շնորհիվ ցանկալի աշխատանք ունեցավ. այսուհետ նա որպես արբիտրաժային գործերով օգնական է աշխատելու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի աշխատակազմում:

ՀՀ ՊԿԱ-ի աշխատակազմը և մասնավորապես Կարիերայի կենտրոնը, որի ներդրումը մեծ է այս գործում, սրտանց շնորհավորում է Սևադա Սարգսյանին և մաղթում նորանոր հաջողություններ:

 

 

 

Վաճառքի օկտավա (ԴՈ-ից ԴՈ)

Բանկային կառավարման դպրոցը, միավորելով ոլորտի լավագույն 9 թրեյներներին, սկսում է նախադեպը չունեցող դասընթացների շարք:

ՎԱՃԱՌՔԻ ՕԿՏԱՎԱ՝ այն ամենն, ինչ պետք է վաճառքի ամբողջական ցիկլն իրականացնելու համար՝ ԴՈ-ից մինչև ԴՈ:

Մենք գիտենք, թե ինչ ենք ուսուցանում, քանզի մեր գիտելիքները պրակտիկ են և երկար տարիների փորձի վրա են հիմնված: Մեզանից յուրաքանչյուրն իր կողմից դասավանդվող թեմայի փորձագետն է, – ասում են դասընթացի թրեյներները:

Ու՞մ համար է նախատեսված դասընթացը.

Դասընթացի ավարտից հետո դուք կկարողանաք՝

 

Դասընթացի թեմաներ

 

Տևողություն և ժամ

Դասընթացները կկայանան 2017թ.-ի հունիսի 05-ից մինչև հուլիսի 11-ը`շաբաթական 3 անգամ`ժամը 18:30-ից 20:00:

Դիմելու ընթացակարգ

Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2017 թվականի հունիսի 03-ը իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել «Վաճառքի օկտավա (դո-ից դո)») կամ գրանցվել մեր կայքում www.bmschool.am (էջի ներքևի մասում)

Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները ձեզ հետ կկապվեն դասընթացի վերջնաժամկետը լրանալուն պես:

 

Դասընթացի արժեք

Դասընթացի արժեքը կազմում է 75000 դրամ `ներառյալ ԱԱՀ

 

Դասընթացի շրջանակներում դասավանդելու են 9 թրեյներներ, ովքեր իրենց ոլորտի լավագույններն են:

 

 

ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնը ներկայացնում է մեր վստահելի գործընկերների նոր նախագիծը: 
Պրակտիկայի արդյունքում կզարգացնեք ձեր մասնագիտական կարողությունները, ձեռք կբերեք կարիերայի կառավարման հմտություններ, կստանաք պրակտիկ գիտելիքներ ոլորտում հաջողությունների հասած մասնագետներից և ինքնուրույն կկառուցեք ձեր կարիերայի ուղին: Շտապե՛ք դիմել:

 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeOBX-IhWo8xnn18wA-syBkxVzbwb4ffpwFyminFyPDFSCDag/viewform?c=0&w=1

 

 

 

 ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնը ներկայացնում է

14485070_909586822480106_6015011570330930768_n

«Motive marketing and management agency» ընկերությունը ՀՀ ՊԿԱ ուսանողների համար սիրով տրամադրում է կամավորական աշխատանքի հնարավորություն (կամավորներ`միջոցառման աշխատանքների կազմակերպման համար)` խոստանալով ապագայում հեռանկարային հնարավորություններ` աշխատանքային փորձ, հավաստագիր, ինչպես նաև հովանավորչական նամակ ձեր նախընտրած կազմակերպության համար: 
Պահանջվող գիտելիքներ և հմտություններ.
1. Անգլերենի և ռուսերենի իմացություն,
2. Համակարգչային գիտելիքներ,
3. Գրագետ խոսք, 
4. Կազմակերպչական ջիղ, 
5. Պատասխանատվության զգացում:
Ի՟նչ կստանաք արդյունքում.
1. Աշխատանքային փորձ,
2. Նոր գիտելիքներ նախագծի կառավարման մասին,
3. Հավաստագիր և նամակ ձեր նախընտրած գործատուին,
4. Ընկերության թրեյնինգներին և քննարկումներին անվճար մասնակցելու հնարավորություն,
5. Հետագայում աշխատանքի անցնելու հնարավորություն:

Հետաքրքրված անձինք CV կարող են ուղարկել motive.marketing.management@gmail.com (պարտադիր նաև` lena.grigoryan@paara.am) հասցեին` վերնագրում նշելով կամավորական աշխատանք:

 

Կառավարման ակադեմիայի հարգելի՛ մագիստրանտներ և շրջանավարտներ

14516470_909559929149462_8836110762047760750_n

 

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ՄԱԶԾ-ԳէՖ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարել է 2 փորձագետի թափուր աշխատատեղի մրցույթ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` 

https://jobs.undp.org/cj_view_job.cfm?cur_job_id=68687 
https://jobs.undp.org/cj_view_job.cfm?cur_job_id=68695

 

 

ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակներում շարունակում է Երևան քաղաքում իրականացնել արդեն ավանդական դարձած աշխատանքի տոնավաճառները՝ նպատակ ունենալով իրազեկել բնակչության լայն շրջանակներին զբաղվածության ապահովման պետական ծրագրերի և հնարավորությունների մասին, ապահովել անմիջական կապ գործատուների հետ, խթանել նրանց զբաղվածությունը:.
Հերթական աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա հոկտեմբերի14-ին` ժամը 11.00-15.00-ը, Նալբանդյան-Հանրապետության փողոցներին հարակից վերակառուցված զբոսայգու տարածքում: 
Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 70 գործատու: Ներկայացված կլինեն ավելի քան 350 թափուր աշխատատեղեր: Խնդրում ենք ներկայանալ CV-ով:

14581359_991853164270425_7686350656116800677_n

  

Կառավարման ակադեմիայի հարգելի՛ ուսանողներ և շրջանավարտներ

Հայաստանի հաշվապահական հաշվառման գրասենյակների ցանցը աշխատանքի է հրավիրում տնտեսագիտական կրթությամբ մասնագետի՝ 2-3 տարվա հաշվապահի աշխատանքային փորձով: 
Հետաքրքրվող անձինք կարող են դիմել ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոն:

accounting-and-auditing

 

Համակարգչային ծրագրավորման մասնագետների թափուր աշխատատեղեր

 

 web-design-banner

 

 

Պրակտիկա

Պրակտիկան հիանալի և արդյունավետ միջոց է շաղկապելու ակադեմիական փորձն ու մասնագիտական ունակությունները աշխատաշուկայում: Պրակտիկան հնարավորություն է ընձեռում յուրացնելու աշխատանքի կարևոր տարրերը աշխատավայրում, զարգացնելու գիտելիքները և մրցունակ դառնալու աշխատաշուկայում:

Պրակտիկան կարող է լինել կես կամ ամբողջ օրով, վճարովի կամ անվճար, մի քանի շաբաթ կամ ամբողջ տարի տևողությամբ, ուսանողների կամ շրջանավարտների համար, հայաստանյան կամ արտասահմանյան հաստատություններում:

Պրակտիկայի կարևորությունն ու անհրաժեշտությունը

Ինչի՞ց սկսել:

Մեր տրամադրության տակ առկա է ուսանողների պրակտիկան կազմակերպելու և աշխատանքի տեղավորելու մեծ բազա:Մեր թիմը պատրաստ է  կազմակերպել ձեր պրակտիկան` ըստ ձեր որակավորման և գիտելիքների:

 Աշխատանք

Կենտրոնի ամբողջ գործունեությունն ուղղված է Ակադեմիայի ուսանողներին և շրջանավարտներին օգնելուն` ուսումից հետո գտնել ցանկալի աշխատանք:

download

 

 

1. Աշխատանքի հնարավորություն

img

 

 

2. Մենեջերի աշխատանքի առաջարկ

 pandok

 

  

02.09.2015

pracՀՀ-ում տարբեր ոլորտներում LOGOS EXPO-ների կազմակերպիչ ընկերությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում Ակադեմիայի ակտիվ և հետաքրքրված անձանց համար: Առավել նախաձեռնող և աչքի ընկնող շրջանավարտները կունենան նաև աշխատանքի ընդունվելու հնարավորություն, քանզի ընկերությունում առկա են մենեջերի թափուր աշխատատեղեր:

Ակադեմիայից խնդրել են ներկայացնել 2-3 հոգու թեկնածություն հնարավորինս սեղմ ժամկետներում:
Պրակտիկայի ընթացքում ձեր աշխատանքային պարտականությունների բնույթն է լինելու նաև հեռախոսազանգերի միջոցով հայաստանյան տարբեր ընկերությունների ներգրավումը և մասնակցությունը ցուցահանդեսներին:

Մանրամասների համար խնդրում ենք կապվել ՀՀ ՊԿԱ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, Շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի աշխատանքների համակարգող Ելենա Գրիգորյանի հետ 099414747 հեռախոսահամարով: