«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական կրթական ծրագիր

«Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Հոգեբանության և քաղաքագիտության ամբիոն կողմից:

Ծրագրի նպատակն է խրախուսել կառավարման հոգեբանության ոլորտով հետաքրքրվող կողմերի ու շահակիցների, ուսանողների և շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստումներին, միջամբիոնային գիտական համագործակցությանը, ինչպես նաև ամբիոնի կողմից կազմակերպվող բազմաթիվ այլ միջոցառումների՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Ուսուցման ձևը՝ առկա (2 տարի, անվճար և վճարովի) և հեռակա (2,5 տարի, վճարովի):

«Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագրին մրցութային կարգով կարող են դիմել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող անձինք: Ակադեմիայի դիմորդը կարող է զուգահեռաբար դիմել նաև «Գործարար վարչարարություն» (հեռավար) կրթական ծրագրով երկրորդ մասնագիտությամբ սովորելու համար:

«Կառավարման հոգեբանություն» կրթա­կան ծրագ­րով առկա ուսուցմամբ սովո­րելու հայտ ներկայացրած դիմորդները կարող են մասնակցել ուսումնառության անվճար և վճարովի համակարգին՝ անցնելով հետևյալ փուլերը՝

Անվճար հիմունքով սովորող մագիստրանտները կստանան 48.600 ՀՀ դրամ կրթաթոշակ:

Տարեկան ուսման վարձը 550.000 ՀՀ դրամ է:

Հեռակա ուսուցման ընդունելություն՝ փաստաթղթերի ներկայացում, հարցազրույց : Ուսուցման ձևը՝ վճարովի:

Ըն­դու­նե­լութ­յան հա­մար պետք է ներ­կա­յաց­նել հետև­յալ փաս­տաթղ­թե­րը.

  •      դիպ­լո­մը և դ­րա հա­վել­վածը (մի­ջու­կը)

եթե դիպլոմը դեռևս չի հանձնվել, ապա դրա փոխարեն պետք է ներկայացնել տեղեկանք՝ ըստ ձևանմուշի, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն՝ ակադեմիական տեղեկանք ավարտած բուհից, որտեղ պետք է պարտադիր նշված լինի ամփոփիչ ՄՈԳը (միջին որակական գնահատականը)

  •   4 լու­սան­կար` 3 x 4 սմչափ­սի,
  •   ան­ձը հաս­տա­տող փաս­տաթուղ­թ՝ անձ­նագ­իր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ,
  •   զինվորական գրքույկ կամ ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականը (արական սեռի անձինք)
  •   ան­դոր­րա­գի­ր՝ 5000 ՀՀ դրամ վճարի (ըն­դու­նե­լութ­յան ծա­ռա­յութ­յուն­նե­րի հա­մար սահ­ման­ված գու­մա­ր):

Դի­մոր­դը փաս­տաթղ­թե­րը ներ­կա­յաց­նում է ան­ձամբ` ան­ձը հաս­տա­տող փաս­տաթղ­թով: Նշված փաս­տա­թղ­թե­րի պատ­ճեն­նե­րը ներ­կա­յաց­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ (պատ­ճեն­նե­րը հա­մե­մատ­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ և­ ըն­դուն­վում, իսկ բնօ­րի­նակ­նե­րը վե­րա­դարձ­վում են քա­ղա­քա­ցուն):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ Սոնյա Ավագյանին՝ (093) 526 905 , կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյանին՝ (091) 496 269:

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-17։00: