«Գործնական հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Կառավարման հոգեբանության, լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի կողմից:
«Գործնական հոգեբանություն» կրթական ծրագրի նպատակը հոգեբանության ոլորտում գործնական հոգեբանական աշխատանքներ իրականացնող մասնագետների պատրաստումն է: Փաստ է, որ ներկայումս այս մասնագետների մեծ պահանջարկ կա: Գործնական հոգեբաններն աշխատում են և՛ անհատների, և՛ խմբերի հետ:
Ուսուցման ձևը՝ առկա (1 տարի, վճարովի):
«Գործնական հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագրին մրցութային կարգով կարող են դիմել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող անձինք:
«Գործնական հոգեբանություն» կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորելու հայտ ներկայացրած դիմորդները կարող են մասնակցել ուսումնառության վճարովի համակարգին՝ անցնելով հետևյալ փուլերը՝ փաստաթղթերի ներկայացում, հարցազրույց (բանավոր):
Տարեկան ուսման վարձը 650.000 ՀՀ դրամ է:
Ընդունելության համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- դիպլոմը և դրա հավելվածը (միջուկը)
եթե դիպլոմը դեռևս չի հանձնվել, ապա դրա փոխարեն պետք է ներկայացնել տեղեկանք՝ ըստ ձևանմուշի, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն՝ ակադեմիական տեղեկանք ավարտած բուհից, որտեղ պետք է պարտադիր նշված լինի ամփոփիչ ՄՈԳ–ը (միջին որակական գնահատականը)
- 4 լուսանկար` 3 x 4 սմչափսի,
- անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ,
- զինվորական գրքույկ կամ ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականը (արական սեռի անձինք)
- անդորրագիր՝ 5000 ՀՀ դրամ վճարի (ընդունելության ծառայությունների համար սահմանված գումար):
Դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով: Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ Սոնյա Ավագյանին (093) 526 905 , կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյանին՝ (091) 496 269:
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00: