Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հոգեբանական խնդիրները՝ դասախոսության թեմա

 

Սույն թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվեցին Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի տարիքային և սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ա. Ս. Գերասիմովան և նույն ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լ. Վ. Գոդովնիկովան: Սույն այցի ընթացքում քննարկվեցին «Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանները և կնքվեց պայմանագիր համատեղ կրթական ծրագրի իրականացման ցանցային ձևի վերաբերյալ: Հյուրերը նաև դասախոսություններ կարդացին մագիստրանտների համար: Ա. Ս. Գերասիմովան ներկայացրեց ծառայողական գործունեության հոգեբանական խնդիրները, իսկ Լ. Վ. Գոդովնիկովայի դասախոսությունը վերաբերում էր հատուկ կարիքներով ուսանողների ուղեկցման հոգեբանամանկավարժական համակարգի մշակման և ներդրման հարցերին:

Նորություններ

Սեպտեմբերի 13-ին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց գերմանական….