Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հիբրիդային պատերազմներ. մեկնաբանում է քաղաքագետը

Արդի ժամանակաշրջանում արդիական են տեղեկատվական անվտանգության խնդիրների վերաբերյալ քննարկումները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկված է համաշխարհային գլոբալ գործընթացների մեջ: Տեղեկատվական սպառնալիքները մասնագիտական ոլորտի ներկայացուցիչներին պարտավորեցնում են բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը խնդրի վերաբերյալ: Այս համատեքստում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-ին Ակադեմիայում հյուրընկալվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը:
«Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության արդի հիմնախնդիրները. հիբրիդային պատերազմներ». այս խորագրի ներքո մագիստրանտների հետ զրույցը քաղաքագետն սկսեց եզրույթի մեկնաբանությունից՝ նշելով, որ թեև այն նոր է շրջանառության մեջ մտել, սակայն դրա էությունը նորություն չէ: Նա խոսեց հիբրիդային պատերազմների տնտեսական, հոգևոր, դիվանագիտական, քաղաքական, կիբեր-բաղադրիչների մասին: Ամենակարևորը, որ մագիստրանտները քաղեցին Արման Սաղաթելյանի հետ հանդիպումից, թերևս այն պարզ ճշմարտությունն էր, որ «Պետությունը չի կարող ավելի հզոր չլինել, քան առանձին խմբեր»: 

Մագիստրանտների ակտիվությունը և բարձրացրած հարցերը բանախոսին ուղղորդեցին բաց խոսակցություն վարելու տեղեկատվական դաշտի, հաղորդակցական տեխնոլոգիաների, հասարակության արժեհամակարգի ձևավորման վրա ազդող գործոնների, պետականության գիտակցության ձևավորման և այլ հարցերի վերաբերյալ:

 

Նորություններ

Նոյեմբերի 21-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ նշվեց Ուսանողության միջազգային օրը…