Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով V հանրապետական գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի համատեղ ջանքերով: Արդեն հինգերորդ տարին գիտաժողովն արդյունավետ հարթակ է ծառայում ոլորտի զարգացմամբ շահագրգիռ պետական կառավարման մարմինների, գիտական, ռազմագիտական և գործարար համայնքի ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու ոլորտի զարգացման իրենց տեսլականը և քննարկելու հայկական ռազմարդյունաբերության զարգացման խնդիրների լուծման հնարավորությունները:
Գիտաժողովը համադասում էր ՀՀ ՊԿԱ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան տնտ.գիտ.թեկ., դոցենտ Գ. Հարությունյանը: