ՀՀ ՊԿԱ-ն միացել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից կազմակերպվող արյան հավաքագրման քարոզարշավին: ՀՀ-ում առկա է արյան պաշարների դեֆիցիտ, դրանց համալրման նպատակով իրականացվում են կամավոր-անվարձահատույց դոնորներից արյան հավաքագրում։ Հավաքագրված արյունը ծառայելու է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հիվանդ մանուկների և մեծահասակների, բարդ ծննդաբերություն տարած ծննդկանների, ծանր վիրաբուժական հիվանդների բուժման, ինչպես նաև ցանկացած արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ արյան անձեռնմխելի պաշարների ապահովման համար։ Հոկտեմբերի 26-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի գլխավորությամբ ուսանողներն ու անձնակազմը մասնակցեցին արյան հավաքագրման գործընթացին:
Ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը կարևորելով այս քարոզարշավն ընդգծեց, որ սոցիալական պատասխանատվությունը յուրաքանչյուրի համար անհրաժեշտություն է, իսկ Ակադեմիան մշտապես ներգրավված է լինելու հանրային կարևոր գործընթացներում: