Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ ընդունող հանձնաժողովի հայտարարությունը դիմորդներին

Հարգելի դիմորդ, եթե Դուք գրանցվել եք ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Մագիստրատուրայի առցանց ընդունելություն» համակարգում, սակայն Ձեր դիմում-հայտը լրացնելիս չեք ստացել «Շնորհակալություն։ Ձեր դիմում-հայտը հաջողությամբ ընդունված է» հաղորդագրությունը, նշանակում է գործընթացն ավարտին չի հասել, և Ձեր փաստաթղթերը չեն արտացոլվել դիմորդի տվյալների բազայում:
Պարզելու համար՝ Ձեր դիմում-հայտը պատշաճ ընթացակարգով գրանցվել է, թե ոչ, խնդրում ենք զանգահարել ստորև ներկայացված հեռախոսահամարներով.

📞091 496 269 Աննա Ղուշչյան,
ՀՀ ՊԿԱ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար

📞091 701 220 Հասմիկ Նավասարդյան,
ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ

 

Նորություններ

2020-2021 ուս. տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման հարցազրույցի արդյունքները