ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գայանե Հարությունյանը նոյեմբերի 9-10-ը Ռումինիայի Բրաշով քաղաքում մասնակցել է «Պաշտպանական ռեսուրսների կառավարումը 21-րդ դարում» խորագրով 18-րդ ամենամյա միջազգային գիտաժողովին։ Այն կազմակերպել էր Ռումինիայի պաշտպանության նախարարության «Carol I» Ազգային պաշտպանական համալսարանի պաշտպանական ռեսուրսների կառավարման հետազոտությունների տարածաշրջանային դեպարտամենտը (DRESMARA): Գ. Հարությունյանը գիտաժողովին ներկայացրել է գիտական զեկույց՝ «Խելացի սպառազինությունների համաշխարհային շուկայի հիմնական դերակատարների փոփոխության և ռազմական ծախսերի փոխկախվածությունը» թեմայով:
