ՀՀ ՊԿԱ մագիստրանտը մասնակցել է Ռուսաստանի պատմական ընկերության ընդլայնված նիստին

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն» մասնագիտության առկա ուսուցման 2-րդ կուրսի մագիստրանտ Հրաչ Աղաջանյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է Ռուսաստանի պատմական ընկերության` Կազանի դաշնային համալսարանի կայսերական դահլիճում տեղի ունեցած ընդլայնված նիստին: Այն նվիրված էր Ռուսաստանի պատմական ընկերության  (Российское историческое общество) տարածաշրջանային մասնաճյուղի և Կազանի դաշնային համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ստեղծման 10-ամյակին։

Այդ հնարավորությունը Հրաչն ստացել է Ռուսաստանի պատմական ընկերության` դեռևս ապրիլին կայացած 5-րդ միջազգային պատմական դպրոցի աշխատանքներին մասնակցելիս հաղթող ծրագիր ներկայացրած խմբի անդամը լինելու շնորհիվ: Խմբի բոլոր անդամներին Կազանի դաշնային համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենը հրավիրել էր մասնակցելու հոբելյանական նիստին:

Միջոցառման ընթացքում մասնակիցները դասախոսություններ են ունկնդրել միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության, անվտանգության և դիվանագիտության վերաբերյալ, հանդիպումներ են ունեցել բուհի ղեկավար կազմի հետ և քննարկել հաղթած ծրագրի մանրամասները։ Հնարավորություն են ունեցել նաև հանդիպելու Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկու հետ:

Leave a Reply