ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանը և ամբիոնի դասախոս Անի Մոմճյանը հոկտեմբերի 1-5-ը GIZ-ի աջակցությամբ Գերմանիայի Բեռլին քաղաքում մասնակցել են «Պրոֆեսիոնալ քաղաքացիական ծառայություն և TVET Արևելյան գործընկերության երկրներում» միջազգային ծրագրին: Դասընթացավարների ուսուցողական ծրագիրն ուղղված էր տարբեր երկրների կառավարություններին կից բուհերի և վերապատրաստման կենտրոնների ներկայացուցիչների փորձի փոխանակմանը, դասավանդման նոր մեթոդների կիրառմանը, առցանց վերապատրաստումների մեթոդաբանության կատարելագործմանը և այլն:
