Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնում կազմակերպվել էր «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին: Մասնակիցները տարբեր գիտակրթական հաստատություններից հրավիրված մասնագետներ էին, ինչպես նաև ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, ՊԱՀՀ-ի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման կրթական ծրագրի ուսումնառողները:

Գիտաժողովին մասնակցում էին և զեկուցումով հանդես եկան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները: ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ,  տ. գ. թ., դոցենտ Վիլեն Խաչատրյանի զեկուցման թեման էր «Ռազմավարական կառավարման հիմնախնդիրները հանրային կառավարման համակարգում», իսկ ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդական, տ. գ. թ., դոցենտ, ՀՀ ՊԿԱ դասախոս Աշոտ Զալինյանը ներկայացրեց «Պետական կառավարման մշակույթ և նոր կադրային ինտելեկտուալիզմ» թեման:

Իրենց զեկուցումներում բանախոսները խորքային և համակողմանի կերպով վերլուծեցին արծարծվող թեմաները: Քննարկվեցին պետականաշինության հիմնախնդիրները և դրանց կարգավորման ուղիները արդի պայմաններում: Անդրադարձ կատարվեց ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրներին՝ տարբեր գիտաճյուղերի տեսանկյունից (քաղաքագիտական, տնտեսագիտական, ռազմագիտական և այլն):

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…