Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիան միացավ «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացին

«Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում հունվարի 11-ին ստորագրվեց հուշագիր «Ներգրավված քաղաքացի» ուսումնական դասընթացի ներդրման մասին: Դասընթացի մեկնարկը հայաստանյան հինգ բուհերում տրվել էր դեռևս 2021 թվականին, իսկ այս տարի ծրագրում ընդգրկվեց ևս վեց բուհ, որոնց թվում է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

Դասընթացի նպատակն է՝ ինտերակտիվ ուսուցման ժամանակակից մեթոդներով խթանել «ակտիվ քաղաքացիություն», «ժողովրդավարական կառավարում» և «մարդու իրավունքներ» հասկացությունների ընկալումը Հայաստանում: Դասընթացի ունկնդիրներին կփոխանցվեն այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարության գործընթացներում արդյունավետ ներգրավման, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման համար:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը շեշտեց, որ ժողովրդավարությունը մշտապես ունի կրթված և քաղաքականապես գրագետ քաղաքացիների աջակցության կարիքը. «Կարծում եմ՝ քաղաքացիական հասարակությունը կարող է դառնալ այն կարևոր օղակը, որի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության կրթության համակարգը կկանգնի թարմ, նորարարական ուղու վրա։ Արձանագրենք, որ քաղաքացիական կրթությունն անվիճելի արժեք է պետության համար: Այս առումով շատ բան կախված է կրթադաստիարակչական ոլորտի զարգացման ուղղությունից. այն մտավոր, մշակութային, տնտեսական, սոցիալական կապիտալ է յուրաքանչյուր պետության համար: Ուստի հավաստիացնում ենք, որ մեր բուհը, կարևորելով բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, մեծ պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ կդառնա այս դասընթացի և նման այլ որակյալ կրթական ծրագրերի գաղափարակիցն ու արդյունավետ իրագործողը»:

 

 

 

 

 

Նորություններ

Նոր ուսումնական տարին սարերի հետևում չէ, և ճիշտ ժամանակն է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հնարավոր դիմորդներին տեղեկացնելու իր տեսակով եզակի այս ուսումնական հաստատության …