Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ աշխատանքային օրենսդրություն

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացը մասնակիցներին հնարավորություն կընձեռի մանրամասն ուսումնասիրելու ՀՀ աշխատանքային օրենսգրքի հետ կապված նորմատիվային ակտերը և դրանցում կատարված վերջին փոփոխությունները, դրանց կատարման անհրաժեշտությունն ու նպատակը, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության կիրառման հետ առնչվող այլ իրավական ակտեր: Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան ՀՀ աշխատանքային օրենսդրության շուրջ իրենց անհանգստացնող բոլոր հարցերի պարզաբանումները:

 

 Դասընթացի հիմնական թեմաները

  • ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և դրանով կարգավորվող հարաբերությունները
  • Աշխատանքային պայմանագիր
  • Աշխատաժամանակ և հանգստի ժամանակ
  • Աշխատավարձ
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունները

 

Դասընթացի տևողությունը՝ 16 ժամ

Դասընթացի արժեքը՝ 20.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 280.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Մերի Մարգարյան, Լիլիթ Չիչոյան: