Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ արդիականացման հնարավորությունները․ հիմնախնդիրները քննարկվեցին գարնանային քաղաքական դպրոցում

Մարտի 1-7-ը ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր գարնանային քաղաքական դպրոց՝ « Քաղաքական տուրբուլենտություն․ մարտահրավերներ և ՀՀ արդիականացման հնարավորությունները» թեմայով։ Գարնանային քաղաքական դպրոցին մասնակցում էին ինչպես Կառավարման ակադեմիայի, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ, ուսանողական գիտական ընկերությունների ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրված այլ անձինք։ Ողջունելով քաղաքական դպրոցի գաղափարը նախաձեռնողներին և մասնակիցներին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը քննարկվող թեման համարեց արդիական և հույժ կարևոր։ Այնուհետև բանախոսներից յուրաքանչյուրն իր թեմայի շրջանակում ներկայացրեց առկա խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները։ Այսպես. ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանի դասախոսության առանցքում ՀՀ մարտահրավերներն ու հնարավորություններն էին քաղաքական տուրբուլենտության պայմաններում՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական, քաղաքական բաղադրիչները, պետական կառավարման համակարգը, էլիտայի որակը և այլ հանգամանքներ։ Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Վարուժան Գեղամյանը ներկայացրեց «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները և Հայաստանը» թեման։ Թեմայի ամբողջական վերլուծություն կատարվեց։ Մեկ այլ բանախոս՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ճանապարհային քարտեզ․ տուրբուլենտություն թե՞ կայունություն» վերնագրով դասախոսության ընթացքում ներկայացրեց ներկայիս գործող իրավիճակը և թե ինչպիսի՞ հնարավորություններ կան ստեղծված ՀՀ-ի համար։ Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Պրիստոնի համասարանի հետազոտական ծրագրի շրջանավարտ (ԱՄՆ) Ռուբեն Էլամիրյանն անդրադարձավ տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներին, նոր աշխարհակարգի մարտահրավերների ու գլոբալ փոփոխությունների պայմաններում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, ՀԱՅՐ ՇԱՀԵ վարդապետ ԱՆԱՆՅԱՆՆ անդրադարձավ ՀՀ-ում հոգևոր անվտանգության հիմնախնդիրներին և դրանցում պետության ու եկեղեցու տեղին, դերին ու առաքելությանը։ Քաղաքական դպրոցի ունկնդիրների ուշադրությանը ներկայացվեցին ազգային անվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում։ Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Մամիկոն Մարգարյանը ներկայացրեց ՀՀ ԱԱ ռազմավարությունը, ոլորտում առկա խնդիրներն ու հնարավորությունները։ Քաղաքագետ էդգար էլբակյանը ներկայացրեց Արցախյան երկրորդ պատերազմի ազդեցությունը ժամանակակից Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։ Ամփոփ մեկնաբանություն տրվեց վերջին ժամանակներում կատարված իրադարձություններին։ ԱՀ անվտանգությունը, ներառյալ՝ ազգային պետության գաղափարը, առկա խնդիրներն ու հնարավորությունները, ներքին ու արտաքին սպառնալիքները, ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի դասախոսության շրջանակում արծարծված հարցերն էին: «Գլոբալ նեթոկրատիան և կոնսումտարիատը չորրորդ արդյունաբերական հեղափոխության համատեքստում․ թվային կառավարությունից թվային կառավարում» դասախոսության հեղինակը քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, քաղաքական վերլուծաբան (ԱՄՆ) Կարեն Գալոյանն էր, ով հիմնական անդրադարձ կատարեց թվային կառավարման նշանակությանը, նպատակահարմարությանն ու հետագա զարգացմանը։ Պատմական գիտությունների թեկնածու, Օքսֆորդի համալսարանի ռուս-արևելաեվրոպական հետազոտությունների մագիստրոս, ՀՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Անդրանիկ Իսրայելյանն իր «Թուրքիայի արտաքին քաղաքականության գաղափարական հենքերը» վերտառությամբ դասախոսության մեջ ներկայացրեց տարածաշրջանում առկա քաղաքական, աշխարհաքաղաքական ու ռազմավարական խնդիրները և այդ պայմաններում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության գաղափարական հենքերը։ Ամփոփելով՝ նշենք, որ գարնանային քաղաքական դպրոցի շուրջ հարյուր մասնակից ոլորտի լավագույն մասնագետների միջոցով հաղորդակից դարձան քաղաքական գիտության նորագույն մոտեցումներին՝ հընթացս ստանալով իրեն հուզող հարցերի պատասխանները: Պատահական չէ, որ ծրագրի ավարտին քաղաքական դպրոցի ունկնդիրները ցանկություն հայտնեցին ևս մեկ նման դպրոցի մասնակիցը դառնալու, ինչը վկայում է նրանց գոհունակության, դասընթացներից բավարարվածության մասին:
 
 
 
 
 
 
 
Aa
 
 
 
 
 
 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…