Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հերթական դասընթացները ՀՀ Տավուշի և Կոտայքի մարզպետարաններում

 

 

 

 

 

2022 թվականի նոյեմբերի 17-ին և 18-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսական թիմը և ծրագրի փորձագետները ՀՀ Տավուշի և Կոտայքի մարզպետարաններում անցկացրին «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով հերթական դասընթացը: «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ֆինանսավորմամբ կազմակերպվող դասընթացներին մասնակցեցին ինչպես մարզպետարանների աշխատակազմերի քաղաքացիական ծառայողները, այնպես էլ մարզերի բազմաբնակավայր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչները: Նրանցից 22-ը Տավուշի մարզից էին, 31-ը` Կոտայքի:

Դասընթացի ընթացքում ներկայացվել են Հայաստանում կլիմայի փոփոխությանը և կլիմայի փոփոխության ռիսկերին ու խոցելիությանը, կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության ոլորտային գնահատումների արդյունքներին (գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, զբոսաշրջություն), կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը համայնքային մակարդակում, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը վերաբերող հարցերը:

Դասընթացի արդյունավետության աստիճանը պարզելու նպատակով դասընթացի սկզբում և ավարտին անցկացվեց թեստ։

Վերապատրաստումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան նաև գնահատելու վերապատրաստման ծրագիրը, ներկայացնելու իրենց առաջարկություններն ու կարծիքները:

Ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր:

Նշենք, որ գնալով մեծանում է հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ, ինչի վկայությունը մասնակիցների աճող թվերն են: Եթե առաջին դասընթացին մասնակցում էին 19 հանրային ծառայող, ապա վերջին՝ Կոտայքի մարզպետարանում անցկացված դասընթացին՝ 31:

Առաջիկա շաբաթվա ընթացքում «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով հերթական դասընթացներ կանցկացվեն Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

 

 

 

 

Նորություններ

Նոյեմբերի 23-24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Կառավարման հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Կառավարման հոգեբանության…