Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ

21-րդ դարի նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ արդեն իսկ իրողություն են դարձել հեռավար եղանակով կազմակերպվող դասընթացները:  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի նախաձեռնությամբ հուլիսի 2-13- ը հեռավար ուսուցման եղանակով կկազմակերպվեն Տավուշի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, ինչպես նաև՝ համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները: Դա նշանակում է, որ վերջիններս վերապատրաստման դասընթացին կմասնակցեն առանց իրենց բնակավայրից հեռանալու:

Թիրախային խմբերը կվերապատրաստվեն տարբեր թեմաներով՝ ընտրված ըստ վերապատրաստման կարիքի գնահատման: Դրանք են՝ «Համայնքի զարգացման ծրագիր», «Վարչական հսկողությունը տեղական և ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ», «Միջանձնային հարաբերությունների տեսակները», «Էթիկա հասկացությունը», «Ի՞նչ է տեղեկատվությունը և տեղեկատվության ազատությունը», «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք», «Գնումների մասին ՀՀ օրենսդրությունը» և այլն:

 

 

Նորություններ

Շուրջ 20 տարի առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այն ժամանակ՝ ՀՀ կառավարման դպրոց) երրորդ հարկի ………