Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հեռավար ուսուցումը շարունակվում է

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել ուսումնական հաստատություններում առնվազն մինչև մարտի 23-ը դասերը դադարեցնելու մասին:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հետևում է նախարարության հրահանգին, միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ Ակադեմիայում հեռավար ուսուցման դասընթացները շարունակվում են բնականոն ընթացքով: Հեռավար ուսուցումը դադարեցնելու որևէ հիմք չկա, և երկրում ստեղծված իրավիճակը չի խոչընդոտում կրթության այս ձևի իրականացմանը:

Նշենք, որ երրորդ տարին է, ինչ ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային  կենտրոնի հետ համատեղ իրականացնում է հեռավար ուսուցում:

Բոլորիդ մաղթում ենք առողջություն:

 

Նորություններ

Մայիսի 24-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման օրն է: 26 տարի առաջ այս հաստատության ծնունդով մեր նորաստեղծ պետությունն ամրագրեց…