Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հեռավար ուսուցման հարթակը՝ ուսուցման օժանդակ միջոց

 

ՀՀ ՊԿԱ հեռավար ուսուցման բաժինը պարբերաբար իրականացնում է դասախոսների վերապատրաստման դասընթացներ՝ հեռավար ուսուցման ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կրկին մեկնարկել է «Հեռավար ուսուցման դասավանդման հմտություններ (MOODLE ծրագիր) վերապատրաստման հերթական երկամսյա դասընթացը, որի նպատակը ոչ միայն հեռավար դասավանդման հմտություններ ուսուցանելն է, այլև առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների կրթությունը լիարժեք կազմակերպելու համար հեռավար ուսուցման հարթակը որպես օժանդակ միջոց կիրառելը։

Դասընթացը վարում է Ակադեմիայի հեռավար ուսուցման բաժնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Ստեփանյանը:

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ։

 

Նորություններ

ՀՀ ՊԿԱ հեռավար ուսուցման բաժինը պարբերաբար իրականացնում է դասախոսների վերապատրաստման դասընթացներ՝ հեռավար ուսուցման ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով…