Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ իրավիճակում

Ապրիլի 23-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներն ու անձնակազմը մասնակցեցին հեռավար  ձևաչափով անցկացված՝ «ՀՀ ԱԻ նախարարության դերը կորոնավիրուսի դեմ պայքարում» խորագրով սեմինար-քննարկմանը, որը կազմակերպվել էր ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի և Ակադեմիայի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ:

Բանախոսությամբ հանդես եկավ ԱԻՆ փոխնախարար, քաղաքական գիտությունների թեկնածու Արմեն Հարությունյանը։ Նա նախ համառոտ  ներկայացրեց համաճարակի պատճառով Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում ստեղծված իրավիճակը, համեմատական վերլուծության ենթարկեց առկա վիճակագրական տվյալները։ Այնուհետև անդրադառնալով ստեղծված իրավիճակում նախարարության դերին՝ փոխնախարարը խոսեց գերատեսչության կողմից տարվող հիմնական աշխատանքների մասին: Նա  կարևորեց յուրաքանչյուր քաղաքացու բարձր գիտակցությունը և բոլորին հորդորեց հետևել համապատասխան մարմինների ցուցումներին։

Ա․ Հարությունյանը հավաստիացրեց, որ ՀՀ ԱԻ նախարարությունն աշխատում է շուրջօրյա հասանելիության պայմաններում, ըստ անհրաժեշտության՝ իրականացնում հավելյալ գործառույթներ։

ՀՀ ԱԻ փոխնախարարը սպառիչ պատասխաններ տվեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ խոստանալով, որ նման հանդիպումները շարունակական կլինեն, և սովորողները հանգամանորեն կիրազեկվեն արտակարգ իրավիճակում նախարարության գործունեության մասին:

 

Նորություններ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ