Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Գործարար վարչարարություն (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ՝ MBA)» կրթական ծրագիր (ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ)

«Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Կառավարման ամբիոնի կողմից:

Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել «Գործարար վարչարարություն» (կառավարում) (MBA – master of business administration) մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ՝ օժտված գործարար հատվածում տեղի ունեցող գործընթացների պահանջներին համապատասխան հմտություններով և զինված կառավարման, տնտեսագիտական և ֆինանսական ոլորտների վերաբերյալ խոր գիտելիքներով։

«Գործարար վարչարարություն» կրթա­կան ծրագ­րով հեռավար ուսուցմամբ սովո­րելու հայտ ներկայացրած դիմորդնեը կարող են մասնակցել ուսումնառության վճարովի համակարգին՝ անցնելով հետևյալ փուլերը՝

«Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել առնվազն բակալավրի աստիճան ունեցող անձինք:

Ուսուցման ձևը՝ հեռավար (2 տարի, վճարովի)

 Տարեկան ուսման վարձը 650.000 ՀՀ դրամ է:

 

Ըն­դու­նե­լութ­յան հա­մար պետք է ներ­կա­յաց­նել հետև­յալ փաս­տաթղ­թե­րը.

եթե դիպլոմը դեռևս չի հանձնվել, ապա դրա փոխարեն պետք է ներկայացնել տեղեկանք՝ ըստ տրված ձևանմուշի, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն՝ ակադեմիական տեղեկանք ավարտած բուհից, որտեղ պետք է պարտադիր նշված լինի ամփոփիչ ՄՈԳը (միջին որակական գնահատականը)

Դի­մոր­դը փաս­տաթղ­թե­րը ներ­կա­յաց­նում է ան­ձամբ` ան­ձը հաս­տա­տող փաս­տաթղ­թով: Նշված փաս­տա­թղ­թե­րի պատ­ճեն­նե­րը ներ­կա­յաց­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ (պատ­ճեն­նե­րը հա­մե­մատ­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ և­ ըն­դուն­վում, իսկ բնօ­րի­նակ­նե­րը վե­րա­դարձ­վում են քա­ղա­քա­ցուն):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ Գայանե Նիկողոսյանին՝ (091) 678 906, կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյանին՝ (091) 496 269:

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00: