Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դիպլոմներ՝ հեռավար մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Գործարար վարչարարություն» (MBA) հեռավար համատեղ մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտները օգոստոսի 4-ին ստացան իրենց դիպլոմները:

Տասը շրջանավարտ, որոնցից երկուսը՝ գերազանց առաջադիմությամբ. նրանք այն համարձակներն են, որոնք, առաջնորդվելով «Ապագան հեռավար կրթությանն է» կարգախոսով, կրթության ոլորտում ներդրվող նորարարության մասնակիցը դարձան: Այսօր հեռավար ուսուցմամբ առաջին շրջանավարտներն իրենց կյանքի այդ հետաքրքիր էջը փակում են այն վստահությամբ, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառելու են աշխատանքային գործունեության մեջ: «Թող այս դիպլոմները ձեզ աշխատանքային հաջողություններ բերեն»,- շրջանավարտներին դիպլոմները հանձնելիս բարեմաղթեց ՀՀ ՊԿԱ հեռավար ուսուցման բաժնի պետ Հասմիկ Ստեփանյանը՝ համոզված, որ հենց դա կլինի հանրապետությունում հեռավար մագիստրոսական կրթության հիմքը դրած երկու գիտակրթական հաստատությունների աշխատակազմերի, հեռավար կրթության ոլորտում հատուկ վերա­պատրաստում անցած պրոֆեսորադասա­խո­սական կազմի տքնաջան աշխատանքի գնահատականը:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…