ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ
Հ/Հ | Դասիչ | Մասնագիտություն | Ուսման վարձը |
1. | Ը.00.02 | Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում | 500000 ՀՀ դրամ |
2. | ԺԲ 00.02 | Հանրային իրավունք | 500000 ՀՀ դրամ |
3․ | ԺԹ. 00.01 | Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն | 500000 ՀՀ դրամ |
4․ | ԻԳ.00.02 | Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ | 500000 ՀՀ դրամ |
Հայցորդ ձևակերպվելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 22-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ և ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, երկուշաբթի – ուրբաթ օրերին, ժամը 9:00 – 17:00-ը։
Հայցորդ ձևակերպվելու համար դիմորդը անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը Ակադեմիայի գիտական գործունեության բաժին է ներկայացնում ռեկտորի անունով դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
Վճարման կարգը
«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ
ՀՀ ՖՆ գործառնական վարչություն, Երևանի թիվ 1 ՏԳԲ
Հ/Հ 900018005646
ՀՎՀՀ 00035088
Նպատակի դաշտում նշել դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը, «Ընդունելություն հայցորդություն»:
Վճարման կարգը
«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ
ՀՀ ՖՆ գործառնական վարչություն, Երևանի թիվ 1 ՏԳԲ
Հ/Հ 900018005646
ՀՎՀՀ 00035088
Նպատակի դաշտում նշել դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը, «Ընդունելություն Հայցորդություն»
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական գործունեության բաժին
ք. Երևան-0028, Կիևյան 8/1, հեռ. (010) 22-97-37
Ակադեմիային կից հայցորդների ձևակերպումը մրցութային չէ: Հայցորդ ձևակերպվելու համար ընդունելության քննություններ չեն նախատեսվում:
Ակադեմիային կից հայցորդների ձևակերպման գործընթացի մանրամասները շարադրված են «Ակադեմիային կից հայցորդների ձևակերպման կանոնակարգ» փաստաթղթում:
ՀՀ պետական կառավարման ակադեմիային կից որպես հայցորդ կարող են ձևակերպվել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրված մասնագիտությունների շրջանավարտները, ովքեր ունեն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում, զբաղվում են ակտիվ գիտական գործունեությամբ, ունեն որոշակի գիտական արդյունքներ (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար անհրաժեշտ է փաստաթուղթ կրթության համարժեքության մասին):
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Ակադեմիային կից որպես հայցորդ ձևակերպվում են միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի, համաձայնագրերի, առանձին կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ:
Որպես հայցորդ ձևակերպվելու համար ակադեմիայի ռեկտորի անունով գրված դիմումը ներկայացվում է ասպիրանտուրայի բաժին:
Հայցորդի կարգավիճակով լրիվ ժամկետ անցած անձինք երկրորդ անգամ իրավունք չունեն օգտվելու նույն մասնագիտությամբ հայցորդ ձևակերպվելու իրավունքից:
Ատենախոսության թեման քննարկման է ընդունվում հայցորդի գրավոր դիմումի հիման վրա: Թեմայի հաստատման նպատակով հարցը քննարկվում է Ակադեմիայի համապատասխան մասնագիտական ամբիոնում, ապա` Ակադեմիայի գիտական խորհրդում:
Ակադեմիայի ռեկտորը, հիմք ընդունելով մասնագիտական ամբիոնի եզրակացության հիման վրա Ակադեմիայի գիտական խորհրդի կողմից ընդունված որոշումը, հրամանագրում է հայցորդին` հաստատելով ատենախոսության թեման և գիտական ղեկավարին:
Հայցորդներն ուսումնառության յուրաքանչյուր տարվա ավարտից հետո այդ տարում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում Ակադեմիայի համապատասխան մասնագիտական ամբիոն ատեստավորման նպատակով: Ատեստավորում չանցած հայցորդները ենթակա են հեռացման Ակադեմիայից:
Հայցորդները հանձնում են որակավորման քննություններ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված կարգին համապատասխան:
Որակավորման քննությունները հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հայցորդներին հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի Է:
Հայցորդներն Ակադեմիայում անվճար օգտվում են լաբորատորիաներից, ուսուցման տեխնիկական միջոցներից, համակարգչային տեխնիկայից և գրադարանից: Ակադեմիայի ղեկավարությունն աջակցում է հայցորդներին և նրանց համար ստեղծում ատենախոսությունների վրա աշխատելու անհրաժեշտ պայմաններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական գործունեության բաժին
ք. Երևան-0028, Կիևյան 8/1, հեռ. (010) 22-97-37