Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հայ ուսանողների գաղափարներն ընդունվել են միջազգային ֆորումում

 

Հունիսի 20-24-ը Ռումինայի Դոբրուջա նահանգի Տուլչա վարչական կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդություն և կանաչ տնտեսություն» խորագրով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների առաջին տարածաշրջանային միջազգային ֆորումը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ռումինայի իշխանությունների կողմից կազմակերպված ֆորումը շուրջ 70 երիտասարդի հնարավորություն ընձեռեց կանաչ տնտեսության բնագավառում աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ ծրագրեր ներկայացնելու: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՖՄԿ-ի անդամ վեց երկրների և Ֆրանկոֆոնիայի ու կառավարման բարձրագույն դպրոցի բազմաթիվ երիտասարդներ ներկայացրել էին տարբեր կրեատիվ և նորարարական նախագծեր:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանող Մադլեն Դավթյանը, ով նաև դասավանդում է «Հայկական ալյանս ֆրանսեզ» ուսումնական կենտրոնում, խրախուսական մրցանակի է արժանացել ներկայացրած գաղափարի համար՝ ապրել էկոաշխարհում՝ արթնացնելով էկոգիտակցությունը: Իսկ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) շրջանավարտ և ապագա դոկտորանտ Գևորգ Բաղդասարյանը իր «Մեկ տուն, մեկ արևային վահանակ» նախագծի համար արժանացել է առաջին մրցանակի:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժինն իրականացրեց «ՀՀ տարածքային ……