Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հավաստագրեր «Moodle» հարթակը՝ որպես ուսուցման օժանդակ միջոց» դասընթացի մասնակիցներին

 

Ավարտվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հեռավար ուսուցման բաժնի կազմակերպած վերապատրաստումը, որին մասնակցում էին Ակադեմիայի դասախոսներն ու աշխատակիցները:

32 ժամ տևողությամբ դասընթացի ավարտին ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը հավաստագրեր հանձնեց մասնակիցներին՝ վստահեցնելով, որ, հնարավոր է, դասընթացի ժամանակ ստացած գիտելիքները նրանց պետք են գալու հենց մոտ ապագայում, քանի որ հեռավար ձևաչափով ուսուցումն իրեն արդարացրել է ողջ աշխարհում:

«Ուրախ եմ, որ Ակադեմիայում կան մարդիկ, որոնք շահագրգռված են հեռավար ձևաչափով դասավանդելու հմտությունների ձեռքբերմամբ»,- ասաց Ա. Լոքյանը:

Այն, որ ապագան հեռավար ուսուցման ձևաչափինն է, հրաշալի երևում է Կառավարման ակադեմիայի օրինակով: Ռեկտորը հիշեցրեց, թե տեխնիկական հագեցվածության ինչպիսի թռիչք է ունեցել հաստատությունը վերջին մի քանի տարում, և անգամ այդ պարագայում ունեցած տեխնիկական միջոցներն այսօր արդեն չեն բավարարում: Պարոն Լոքյանը տեղեկացրեց, որ առաջիկայում համակարգիչներով կահավորված ևս մեկ լսարան կունենան, ինչի անհրաժեշտության մասին իր խոսքում նշեց ՀՀ ՊԿԱ հեռավար ուսուցման բաժնի պետ Հասմիկ Ստեփանյանը: Տիկին Ստեփանյանն ասաց, որ դասընթացի մասնակիցներն աչքի են ընկել նոր հմտություններ ձեռք բերելու պատրաստակամությամբ: Ապացույցը նրանց պատրաստած հարթակներն են իրենց դասավանդած առարկաների համար: Դրանցում զետեղված են թեմային վերաբերող, տեսանյութեր, թեստեր, գիտելիքների յուրացման համար անհրաժեշտ նյութեր և գրականություն:

Դասընթացը կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը հավաստագիր հանձնեց նաև Հեռավար ուսուցման բաժնի պետ Հասմիկ Ստեփանյանին:

Նորություններ

ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի և ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ հունիսի 15-22-ն…