Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հարցազրույցի վարման հմտություններ

Դասընթացի նկարագիրը

Այս դասընթացի նպատակն է մասնակիցների շրջանում ձևավորել աշխատանքային հարցազրույց կազմելու և վարելու հմտություններ: Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն մարդկային ռեսուրսների կառավարման հիմնադրույթներին, աշխատանքային պրոֆիլի կազմման հիմնական սկզբունքներին, հարցազրույցի անցկացման սկզբունքներին, փուլերի առանձնահատկություններին և հարցազրույցների տարատեսակներին: Այդ գիտելիքները հնարավորություն կընձեռեն մասնակցին կազմելու աշխատանքային պրոֆիլ՝ փսիխոգրամա և պրոֆեսիոգրամա, աշխատանքային հայտարարություններ, դասակարգել ստացված ռեզյումեները, վարել հարցազրույցներ, վերլուծել ստացված տեղեկատվությունը  և ընտրել տվյալ պաշտոնի համար առավել նպատակահարմար թեկնածուին:

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Թափուր աշխատատեղի լրացում
  • Պրոֆիլի ձևակերպման կանոնները
  • Աշխատանքի ընդունման չափորոշիչները
  • Հարցազրույցի տեսակները
  • Հարցազրույց վարելու հոգեբանական հնարքները, տեխնիկաները և հմտությունները
  • Հարցազրույց վարելու պրակտիկա

 

Դասընթացի տևողությունը՝ 24 ժամ

Դասընթացի արժեքը՝  30.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 425.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Մերի Մարգարյան, Լիլիթ Չիչոյան: