Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Աշնանային դպրոց՝ «Հանրային քաղաքականության հիմնախնդիրները Հարավային Կովկասում․ մարտահրավերներ-հնարավորություններ» խորագրով

 Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 7-11-ը ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի հետ համատեղ կազմակերպում է աշնանային դպրոց՝ «Հանրային քաղաքականության հիմնախնդիրները Հարավային Կովկասում․ մարտահրավերներ-հնարավորություններ» խորագրով։

Աշնանային դպրոցի շրջանակներում դասախոսություններով հանդես կգան ոլորտի լավագույն մասնագետները: Եվ այսպես՝

Սեպտեմբերի 7, ժամը 11:30

ԱՐՍԵՆ ԼՈՔՅԱՆ (ՀՀ ՊԿԱ ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)- ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ

Սեպտեմբերի 7, ժամը 12:00

ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ  (ՀՀ ՊԿԱ  քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր) –

ԴԱՍ. ԹԵՄԱՆ՝ «ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ-ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Սեպտեմբերի 7, ժամը 15:00

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ (ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն) –

ԴԱՍ. ԹԵՄԱՆ՝ «ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»

Սեպտեմբերի 8, ժամը 12:00

ԿԱՐԵՆ ԳԱԼՈՅԱՆ (քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ, քաղաքական վերլուծաբան ( ԱՄՆ)) –

ԴԱՍ. ԹԵՄԱՆ՝ «ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»

Սեպտեմբերի 8, ժամը 14:00

ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ (քաղաքագետ) –

  ԴԱՍ. ԹԵՄԱՆ՝   «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԴՐԲԵՋԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ»

Սեպտեմբերի 9, ժամը 12:00

ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ (քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,  էներգետիկ հարցերով փորձագետ) –

  ԴԱՍ. ԹԵՄԱՆ՝   «ՀԱՅԱՍՏԱՆԸ  ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ էՆԵՐԳԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Սեպտեմբերի 9, ժամը 14:30

ՌՈՒԲԵՆ ԷԼԱՄԻՐՅԱՆ  (քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ, Պրիստոնի համասարանի հետազոտողական ծրագրի շրջանավարտ

( ԱՄՆ))–

ԴԱՍ. ԹԵՄԱՆ՝  «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ   ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ  ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»

Սեպտեմբերի 10, ժամը 12:00

ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ  (պատ. գիտ. թեկնածու, Օքսֆորդի համալսարանի ռուս-արևելաեվրոպական հետազոտությունների մագիստրոս, ՀՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ) –

 ԴԱՍ. ԹԵՄԱՆ՝  «ԹՈՒՐՔԻԱՆ  ԵՎ  ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ»

 Սեպտեմբեր 11, ժամը 11:30

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ  (քաղ. գիտ. թեկնածու, «Չինաստան-Եվրասիա» ռազմավարական և քաղաքական  հետազոտությունների խորհրդի ղեկավար, Հոնկոնգի համալսարանի Ասիա գլոբալ ինստիտուտի 2020/2021 ֆելլոու, Վիեննայի խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ։) –

ԴԱՍ. ԹԵՄԱՆ՝ «ՉԻՆ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ»

Աշնանային դպրոցն  անցկացվելու է Google Meet համակարգի կիրառմամբ։

Հարգելի՛ ՀՀ ՊԿԱ ուսանողներ, ձեր մասնակցությունը դասընթացներին ապահովելու համար ձեր էլեկտրոնային հասցեին նախապես կուղարկվի համապատասխան հղումը։

Աշնանային  դպրոցին  մասնակցելու համար կարող եք ուղարկել ձեր էլ.փոստի տվյալները ՈՒԳԸ-ի պաշտոնական էջին կամ sss@paara.am հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, հաստատություն։

Հիշեցում․ բոլոր դասախոսություններն անցկացվելու են միևնույն հղումով։

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայագրեր:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը սեպտեմբերի 15-ից իրականացնում են «Հակակոռուպցիոն ակադեմիա» դասընթացը…