hanrayin-karavarum-2023-1.1

Գիտական պարբերականի մասին

Հայտարարություններ

ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶԵՅԱՆ  

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, ռեկտոր

ՎԱՀԱԳՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, կառավարման ամբիոն, դասախոս

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ»

Հղումը՝ Ղազեյան Խ. Պետրոսյան Վ., «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ապակենտրոնացման գործընթացի ընդլայնման անհրաժեշտությունն ու իրականացման կառուցակարգերը», «Հանրային կառավարում» գիտական հանդես, 2023, թիվ 1, էջեր 10-23։

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում լիազորությունների ապակենտրոնացման հիմնահարցերին, ներկայացվում է լիազորությունների ապակենտրոնացման առկա վիճակի վերլուծությունը, բացահայտվում է և նշվում ապակենտրոնացման մասով Հայաստանում առկա ինստիտուցիոնալ և կիրառական բնույթի խնդիրներն ու խոչընդոտները: Հոդվածի շրջանակում մշակվել և ներկայացվել են տեղական ինքնակառավարման համակարգում լիազորությունների ապակենտրոնացման մակարդակի բարձրացման միտված առաջարկություններ, որոնք կարող են ունենալ կիրառական նշանակություն տեղական ինքնակառավարման ոլորտներում մշակվող պետական քաղաքականության համատեքստում: 

2015-2018 թվականները Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի պատմության մեջ եղել են բեկումնային, մասնավորապես՝ վարչատարածքային բարեփոխումների, որոնք իրականացվել են համայնքների միավորման կամ ինչպես ընդունված է անվանել՝ «համայնքների խոշորացման» գործընթացի միջոցով, ոլորտը կարգավորող օրենսդրության համալիր լրամշակումների և օրենքների նոր խմբագրությամբ շարադրման համատեքստում: Ուշադրության է արժանի նաև այն, որ օրենսդրական լայնածավալ այդ բարեփոխումներն ուղեկցվել են առաջավոր Եվրոպայի լավագույն փորձի ուսումնասիրման և Հայաստանում դրա տեղայնացման հնարավորությունները:

Հոդվածում կարևորվում է ապակենտրոնացման տեսանկյունից՝ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական (հարկաբյուջետային) աղբյուրի սահմանումը: Հակառակ պարագայում օրենքով տրվող լիազորությունները կդիտարկվեն բացառապես որպես վարչական ապակենտրոնացմանը բնորոշ անավարտ գործողություն: 

Բանալի բառեր. համայնք, տեղական ինքնակառավարման մարմիններ, համակարգ, ապակենտրոնացում, պատվիրակված լիազորություն, իրավունք, քաղաքականություն, իրավակիրառական պրակտիկա, ֆինանսավորում, ֆիսկալ (գանձարանային) ապակենտրոնացում, իրավակարգավորում:

DOI 10.55490/18290167-2023.1-10

PDF

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ  ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ