Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Թուրքիան` երեկ և այսօր

Հայոց ցեղապանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 15-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում թուրքագետ, «Ակոս» թերթի նախկին աշխատակից, «Կիսալուսնի մայրամուտը» ռադիոհաղորդման հեղինակ և վարող Տիրան Լոքմագյոզյանի հետ: Թուրքագետը դասախոսություն կարդաց «Իթթիհաթականության շարունակությունը ժամանակակից Թուրքիայում» թեմայով: Տիրան Լոքմագյոզյանը խոսեց Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական նախկին և ներկայիս հարաբերությունների մասին, ներկայացրեց նախկին Օսմանյան կայսրության և ներկայիս Թուրքիայի միջև եղած տարբերություններն ու նմանությունները, բացատրեց «օսման», «թուրք», «ենիչերի» հասկացությունների իմաստը: Բանախոսն անդրադարձավ նաև Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների և, մասնավորապես, հայերի կատարած դերին: Ուսանողների խնդրանքով պարոն Լոքմագյոզյանը մեկնաբանեց Սիրիայում տիրող իրավիճակը` զուգահեռներ անցկացնելով Քեսաբի ողբերգական իրադարձությունների և Հայոց ցեղասպանության միջև:

Ակադեմիայի մագիստրանտների համար հանդիպումը հատկապես հետաքրքիր էր, քանի որ իրենց հյուրը ծնվել ու ապրել էր Թուրքիայում և քաջ ծանոթ էր այնտեղ տիրող իրավիճակին: Թուրքագետը սիրով պատասխանեց Թուրքիայում իր ապրած կյանքի, գործունեության, թուրքական բանակում անցկացրած ծառայության մասին Ակադեմիայի մագիստրանտներին հետաքրքրող հարցերին:

Նորություններ

Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի յուրաքանչյուր հանդիպում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի …