Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հանդիպում Միկոլաս Ռոմերիս համալսարանի Էրազմուս+ ծրագրի ներգնա ուսանողների շարժունության պատասխանատուի հետ

Հուլիսի 20-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան հյուրընկալեց Միկոլաս Ռոմերիս համալսարանի Էրազմուս+ ծրագրի ներգնա ուսանողների շարժունության պատասխանատու Ինեսա Ցվետկովային:

Հանդիպման ընթացքում Ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը, արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և Միկոլաս Ռոմերիս համալսարանի Էրազմուս+ ծրագրի ներգնա ուսանողների շարժունության պատասխանատու Ինեսա Ցվետկովան քննարկեցին երկու բուհերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով հատկապես ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչների շարժունության, Լիտվայի պետական կրթաթոշակային ծրագրերին Ակադեմիայի ուսանողների մասնակցության հնարավորությունները և այլ համատեղ նախագծեր:

 

Նորություններ

2021-2022 ուս. տարվա մագիստրատուրայի ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա…