Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համատեղ սեմինար՝ խարիզմատիկ առաջնորդության թեմայով

 

Հոկտեմբերի 5-7-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ «Խարիզմատիկ առաջնորդությունը Արևելքում» խորագրով գիտական սեմինար՝ «Խարիզմատիկ առաջնորդությունը Արևելքի ժամանակակից քաղաքական մշակույթներում» հայ-ռուսական համատեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Սեմինարին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականներից կազմված հետազոտական խմբերը։

Սեմինարի մասնակիցները հանդես եկան Արևելյան երկրներում խարիզմայի առանձնահատկությունների վերաբերյալ զեկուցումներով` պատմա-մարդաբանական, քաղաքագիտական, գրական և լեզվական նյութերի հիման վրա: Անդրադարձ եղավ Արևելք-Արևմուտք փոխհարաբերություններում խարիզմայի ընկալման տարբերություններին, խարիզմայի զարգացմանը և գլոբալ ու գլոկալ քաղաքակրթությունների զարգացման մեջ նրա դերին:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանը ունկնդիրների ուշադրությանը ներկայացրեց «Քաղաքական խարիզմայի էվոլյուցիան ժողովրդավարական անցման գործընթացում» թեմայով զեկուցումը:

Սեմինարի հայ և ռուս մասնակիցները քննարկեցին համատեղ իրականացվող գիտական ​​նախագծի զարգացման հեռանկարները: Որոշվեց հրատարակել խարիզմատիկ առաջնորդությանը նվիրված նյութերի ժողովածու:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…