Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համագործակցություն՝ ակներև արդյունքներով

 

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) խորհրդատուներ Քարոլին Վեգներին և Ալլա Բերբերյանին: Սա թերևս  «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում» ծրագրի ամփոփիչ հանդիպումն էր, որի կապակցությամբ էլ ռեկտոր Լոքյանը շնորհակալություն հայտնեց բավականին արդյունավետ համագործակցության և ակներև արդյունքների համար:

Քարոլին Վեգները հաստատեց, որ համագործակցության շրջանակում ձեռք բերվեցին լուրջ արդյունքներ, որոնք ամփոփվեցին «ԿԻԿ. հիմնական արդյունքներ և քաղված դասեր» խորագրով վերջերս կայացած միջոցառման ժամանակ:

Երկուստեք հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի շարունակական: Հյուրերը տեղեկացրեցին նաև, որ ծրագիրը հանգամանորեն ներկայացվել է «Regional Post» երկամսյա ամսագրում, ինչպես նաև «ԿԻԿ. արդյունքներ և քաղված դասեր» գրքում:

Հետագա վերապատրաստումներն  պատշաճ կերպով և առավել բարձր որակով կազմակերպելու համար գործընկերները Կառավարման ակադեմիային նվիրեցին գերժամանակակից տեխնիկական սարքավորումներ (Pin Boards with Moderation Box, Projector BenQ MS550, Swivel Robot C5):

 

Նորություններ