Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համագործակցության նոր հարթակներ քաղծառայողների վերապատրաստման ոլորտում

 

Հունվարի 31-ին ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց  Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) Հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ֆոնդի գործունեության գնահատման առաքելության ներկայացուցիչներ Յենս Դեպպեին (Գերմանիայում ԳՄՀԸ կենտրոնական գրասենյակի ավագ փորձագետ) և Ալեքսանդր Վեգներին (անկախ փորձագետ Գերմանիայից):

Տարածաշրջանային ֆոնդը համագործակցում է Արևելյան գործընկերության (ԱԳ) երկրների, այդ թվում՝  Հայաստանի հետ։ Ֆոնդի ծրագրերն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից: Տարածաշրջանային ֆոնդը խթանում է ԱԳ երկրների միջև փորձի փոխանակումը կառավարության կառուցվածքային բարեփոխումների, էլեկտրոնային կառավարման, խորհրդարանների աշխատակազմերի արդյունավետ գործունեության, տարածքային կառավարման և զարգացման ուղղություններով  և փորձում է հնարավորինս նպաստել քաղաքացիական ծառայության ոլորտում համագործակցության հարթակների կայացմանը:

Հանդիպման նպատակն առաջին հերթին քաղծառայողների վերապատրաստման տեսանկյունից ՀՀ ՊԿԱ կարիքներն ու ակնկալիքները բացահայտելն էր: Այս առումով ռեկտոր Արսեն Լոքյանը մատնանշեց ԳՄՀԸ/GIZ-ի հետ համագործակցության բավական մեծ փորձը, ճանաչողական այցերը, ինչպես նաև համագործակցության մի շարք իրականացված և ընթացիկ ծրագրեր թե՛ այս կազմակերպության և թե՛ ԱԳ երկրների հետ:

Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները: Տպավորված այս ամենով՝ փորձագետները համագործակցության հստակ ուղղություններ առաջարկեցին կրթական ծրագրերի արդիականացման, հանրային ծառայողների ուսումնառության նոր մոդելների ներդրման (էլեկտրոնային և դասավանդման նոր մեթոդաբանություն) ու գնահատման, նոր գործիքակազմի կիրառման, վերլուծությունների կարողությունների զարգացման ուղղությամբ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան ընդունեց գերմանացի գործընկերների կառուցողական առաջարկները ԱԳ երկրների փորձին ծանոթանալու, պետական կառավարման ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին միտված ծրագրերում և ենթածրագրերում ընդգրկվելու առումով:

 

 

Նորություններ

Տեղեկացնում ենք, որ մարտի 23-ից առցանց՝ հեռավար եղանակով կուսուցանվեն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բոլոր կրթական ծրագրերը…