Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Համագործակցության համաձայնագիր Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հետ

 

 

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում: Այցի նպատակը երկու բուհերի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր:

Համաձայնագրում ամրագրված են այն քայլերը, որոնք նպատակաուղղված են բուհերի կադրերի և պրոֆեսորադասախոսական կազմերի որակավորման բարձրացմանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը, համատեղ միջազգային գիտական և կրթական ծրագրերի ու նախագծերի մասնակցությանը, գիտական հրապարակումների, ուսումնամեթոդական և տեղեկատվական գրականության փոխանակմանը, համատեղ գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների կազմակերպմանը և այլն:

Համաձայնագրի ստորագրումից հետո պատվիրակությունը նաև շրջայց կատարեց Մոսկվայի   Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում՝ ծանոթանալով շենքային և ուսումնառության պայմաններին:

Նորություններ