Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գործնական պարապմունք՝ մրցույթ-վիկտորինայի ձևաչափով

 

«Իրավագիտություն» մասնագիտության առկա ուսուցման առաջին կուրսի մագիստրանտների՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը» դասընթացի գործնական պարապմունքն անցկացվեց մրցույթ-վիկտորինայի ձևաչափով: Թիմերի պատասխանները 10 միավորանոց համակարգով գնահատում էր համապատասխան հանձնաժողովը, որի կազմում, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության հեռավար ուսուցման բաժնի պետ, Իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ  Հասմիկ Ստեփանյանի հրավերով, ընդգրկված էր նաև Եվրոպական համալսարանի  Իրավագիտության ամբիոնի դասախոս,  իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը:

Մրցույթին մասնակցող մագիստրանտների չորս թիմին առաջադրվեց հինգ հարց և մեկ իրավիճակային խնդիր: Մրցույթի ընթացքը ցույց տվեց, որ մագիստրանտները լրջորեն էին պատրաստվել գործնական պարապմունքին: Մրցակցային մթնոլորտում յուրաքանչյուրը ձգտում էր առավելագույն իմացություն դրսևորել և առաջ մղել իր թիմին: Սակայն հաղթանակը միայն մեկին կարող էր տրվել, և դա 4-րդ թիմն էր (ավագ՝ Հասմիկ Ծատրյան), որն ամենաշատ միավորները հավաքեց:

Հանձնաժողովը որոշեց, որ մրցույթ-վիկտորինայի բոլոր մասնակիցներն արժանի էին խրախուսման: Իսկ ուսանողին խրախուսելու լավագույն ձևերից մեկը գիրք նվիրելն է: Ուստի նրանցից յուրաքանչյուրը նվեր ստացավ «Խորհրդարանական կառավարման ձևի արդի հիմնախնդիրները» կոլեկտիվ մենագրության մեկ օրինակ:

ՀՀ ՊԿԱ ռեկտորի կողմից խրախուսական նվերներ ստացան լավագույն թիմ ճանաչված խմբի անդամներ Հասմիկ Ծատրյանը, Անահիտ Ղազարյանը, Հելեն Պողոսյանը, Գոռ Նիկողոսյանը, լավագույն գիտելիքներ ցուցաբերած մասնակից Լուսինե Քոսյանը և լավագույն ավագ Ռոզա Խառատյանը: Նվերները հանձնեց Ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Էդգար Ալեքսանյանը:

 

 

 

 

 

Նորություններ

Սիրելի՛ դիմորդներ, սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կայանալիք «Բաց դռների օր» միջոցառմանը՝ մայիսի 20-ին՝ ժամը 12:00-ին…