Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«Գործնական հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  Կառավարման հոգեբանության, լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի կողմից:

«Գործնական հոգեբանություն» կրթական ծրագրի նպատակը հոգեբանության ոլորտում գործնական հոգեբանական աշխատանքներ իրականացնող մասնագետների պատրաստումն է: Փաստ է, որ ներկայումս  այս մասնագետների մեծ պահանջարկ կա: Գործնական հոգեբաններն աշխատում են  և՛ անհատների, և՛ խմբերի հետ:

Ուսուցման ձևը՝ առկա (1 տարի,  վճարովի):

«Գործնական հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագրին մրցութային կարգով կարող են դիմել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող անձինք:

«Գործնական հոգեբանություն» կրթա­կան ծրագ­րով առկա ուսուցմամբ սովո­րելու հայտ ներկայացրած դիմորդները կարող են մասնակցել ուսումնառության վճարովի համակարգին՝ անցնելով հետևյալ փուլերը՝ փաստաթղթերի ներկայացում, հարցազրույց (բանավոր):

Տարեկան ուսման վարձը 650.000 ՀՀ դրամ է:

 

 

Ըն­դու­նե­լութ­յան հա­մար պետք է ներ­կա­յաց­նել հետև­յալ փաս­տաթղ­թե­րը.

եթե դիպլոմը դեռևս չի հանձնվել, ապա դրա փոխարեն պետք է ներկայացնել տեղեկանք՝ ըստ ձևանմուշի, իսկ դիպլոմի հավելվածի փոխարեն՝ ակադեմիական տեղեկանք ավարտած բուհից, որտեղ պետք է պարտադիր նշված լինի ամփոփիչ ՄՈԳը (միջին որակական գնահատականը)

Դի­մոր­դը փաս­տաթղ­թե­րը ներ­կա­յաց­նում է ան­ձամբ` ան­ձը հաս­տա­տող փաս­տաթղ­թով: Նշված փաս­տա­թղ­թե­րի պատ­ճեն­նե­րը ներ­կա­յաց­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ (պատ­ճեն­նե­րը հա­մե­մատ­վում են բնօ­րի­նակ­նե­րի հետ և­ ըն­դուն­վում, իսկ բնօ­րի­նակ­նե­րը վե­րա­դարձ­վում են քա­ղա­քա­ցուն):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ Գոհար Գրիգորյանին, կամ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյանին՝ (091) 496 269:

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00: