Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Գործարար վարչարարություն» կրթական ծրագիր. համարձակ ընտրություն

 

 

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ իրականացվող հեռավար ուսուցմամբ «Գործարար վարչարարություն» կրթական ծրագիրը: Ողջունելով այս ծրագրով Ակադեմիա ընդունվածներին` ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանն ասաց.

«Աշխարհը զարգանում է, գիտությունը՝ ևս, ուստի ինչպես ժամանակակից հանրության, այնպես էլ հայկական իրականության մեջ նորարարական տեխնոլոգիաների կիրառումը ողջունելի է և անհրաժեշտ: Հեռավար ուսուցմամբ կրթությունը տարածված է աշխարհի մի շարք երկրներում: Ուսումնասիրելով  առաջատար երկրների լավագույն բուհերի փորձը՝ մենք ձգտել ենք այն հնարավորինս տեղայնացնել` աստիճանաբար բարելավելով այս գործընթացը:

Եթե դուք վճռել եք սովորել այս կրթական ծրագրով, ուրեմն այն համարձակների թվում եք, որոնք գիտակցում են նորարարական տեխնոլոգիաների դերը: Մենք ամեն ինչ կանենք ձեր ուսումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար: Իսկ ձեզնից պահանջվում է ակտվություն և պատասխանատվություն, մեծ ջանքեր՝ համապատասխան  գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու համար: Դա ձեզ բարձր որակավորում ստանալու հնարավորություն կտա:

Կրթական ծրագրի հաջողությունը բոլորինս է՝ մեր երկրինը և բոլոր այն քաղաքացիներինը, որոնք բարձր են գնահատում գիտության և կրթության դերը: Չմոռանանք, որ մեզ հետևելու և գնահատելու է ողջ շահագրգիռ հանրությունը, քանզի Ծրագիրը ոչ միայն մեկնարկային է Պետական կառավարման ակադեմիայի և Գիտությունների ազգային ակադեմիայի համար, այլև նոր իրականություն է կրթության ոլորտում»:

Այնուհետև Ծրագրի ղեկավար-պատասխանատուներ Հասմիկ Ստեփանյանն ու Ալեքսան Դավթյանը ծանոթացրին հեռավար ուսուցման հարթակում գրանցվելու պայմաններին, ուսման ընթացքին, կազմակերպչական գործընթացին:

Հեռավար ուսուցմամբ «Գործարար վարչարարություն»  կրթական ծրագրով վերապատրաստվել է 26 դասախոս: Ծրագիրը բաղկացած է 26 առարկայական ծրագրերի հինգ բլոկից:

  

 

Նորություններ

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի…….