Դասընթացի նկարագիրը
Դասընթացի նպատակն է աջակցել ինչպես պատվիրատուների՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական հիմնարկների գնումները համակարգողների որակավորման և նրանց կողմից իրականացվող գնման գործընթացների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ նպաստել հանրային գնումների գործընթացներում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը:
Դասընթացը կօգնի նաև գնումների համակարգող ստորաբաժանումների աշխատակիցներին հաջողությամբ հանձնել գնումների մասին ՀՀ օրենսդրության իմացության գնահատման նպատակով իրականացվող՝ լիազորված մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարարության) կողմից կազմակերպվող քննությունը և ընդգրկվել վերջինիս կողմից հրապարակվող գնումների որակավորված մասնակիցների ցուցակում:
Դասընթացի հիմնական թեմաները
Դասընթացի տևողությունը՝ 16 ժամ
Դասընթացի արժեքը՝ 20.000 ՀՀ դրամ
Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 280.000 ՀՀ դրամ
Դասընթացի ավարտին տրվում է վկայական
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Մերի Մարգարյան, Սոնա Փարեմուզյան: