Ծրագրեր

PicMonkey-Collage-350x186

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Արհեստակցական կազմակերպությունը կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակում որոշակի աջակցություն է ցուցաբերում կազմակերպության անդամներին՝ հոգալու բուժման ծախսերը:

Արհմիությունը հոգում է աշխատակիցների առողջության մասին

Արդյունավետ աշխատանքի ամենակարևոր նախապայմանը աշխատակիցների առողջությունն է: Առաջնորդվելով այս սկզբունքով՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արհեստակցական  միությունը հանդես եկավ նախաձեռնությամբ. Ակադեմիայի աշխատակիցների համար հնարավորություն ստեղծվեց արհմիության միջոցների հաշվին անցկացնել արյան հետազոտություն: Այս հարցում արհմիության գործընկերը դարձավ «Ալֆա լաբ» ախտորոշիչ լաբորատորիան, որի մասնագետները հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊԿ ակադեմիայում էին: Հետազոտության ենթարկվեցին Ակադեմիայի 40-ից ավելի աշխատակիցներ:

Սա ՀՀ ՊԿ ակադեմիայի արհմիության հերթական նախաձեռնության միայն առաջին փուլն էր: Աշխատակիցների առողջությունը այսուհետ մշտապես լինելու է արհմիութենական կազմակերպության հոգածության առարկա:


MyCollages-4

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Արհեստակցական կազմակերպությունը ձեռք է բերում և կազմակերպության անդամներին անվճար տրամադրում է ներկայացումների, համերգների և մշակութային այլ միջոցառումների տոմսեր:


children

ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Հանգստի և ճանաչողական այցերի կազմակերպում
Օրվա հերոսները երեխաներն էին

Մայիսի 31-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում աննախադեպ աշխուժություն էր: Սակայն իրադարձությունների կենտրոնում ոչ թե մագիստրանտներն էին, այլ Ակադեմիայի աշխատողների երեխաներն ու թոռնիկները: ՀՀ ՊԿԱ արհեստակցական կազմակերպության նախաձեռնությամբ նրանք անմոռանալի տոնական օր անցկացրին։

Ակադեմիայի տարածքը վերածվել էր գունագեղ հեքիաթային աշխարհի: Փոքրիկների համար պատրաստած հյուրասիրությանը հաջորդեց ուրախ երգն ու ծիծաղը, որն ապահովեցին հրավիրված խաղավարը, ծաղրածուն և մանուկների սիրելի հերոսները: Մեկը մյուսին հերթ չտալով՝ փոքրիկներն ինքնամոռաց ներգրավվել էին զանազան խաղերում՝ իրենց ուրախությամբ ու բարձր տրամադրությամբ վարակելով նաև մեծերին:

Ակադեմիայի փոքրիկ, բայց պատվավոր հյուրերն այդ օրը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու իրենց ծնողների և պապիկ-տատիկների աշխատավայրին:

Այս գեղեցիկ, բոլորին դրական լիցքեր փոխանցած միջոցառումը Ակադեմիայի ընթացիկ քննաշրջանի լարվածությունն ընդմիջող ուրախ ու տարբերվող իրադարձություն էր:

Արհեստակցական կազմակերպությունը իր անդամների համար կազմակերպում է այցելություններ Հայաստանի և Արցախի պատմամշակութային օջախներ և տեսարժան վայրեր:


wedding

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻՆ

Ակադեմիայի արհեստակցական կազմակերպությունը դրամական նվեր է նախատեսում կազմակերպության նորապսակ անդամների համար:


lv

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՒՆԴ

Արհեստակցական կազմակերպությունը դրամական նվեր է տրամադրում կազմակերպության անդամներին՝ երեխա ունենալու կապակցությամբ:


support

ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արհեստակցական կազմակերպությունը կանոնադրությամբ նախատեսված նպատակներով դրամական օգնություն է ցուցաբերում կազմակերպության ֆինանսական աջակցության կարիք ունեցող անդամներին: