Գործառույթներ

ՀՀ ՊԿԱ արհեստակցական կազմակերպության հիմնական խնդիրներն ու գործառույթները.

մասնակցել գործատուի կողմից արհեստակցական կազմակերպության անդամների աշխատանքային, սոցիալ-տնտեսական և իրավական շահերը շոշափող կանոնակարգերի մշակման աշխատանքներին,
Ակադեմիայի աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու նպատակով նախաձեռնել և կնքել կոլեկտիվ պայմանագիր գործատուի հետ, հսկողություն իրականացնել դրա կատարման ուղղությամբ,
համաձայն գործող օրենսդրության՝ մասնակցել կոլեկտիվի աշխատանքային վեճերի կարգավորմանը,
համագործակցել հանրապետության և օտարերկրյա արհեստակցական կազմակերպությունների հետ,
ստանալ և տարածել տեղեկատվություն արհեստակցական կազմակերպության անդամների սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարցերի վերաբերյալ,
ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ վերահսկել գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը,
մշակել և իրականացնել աշխատողների առողջարանային բուժման և հանգստի կազմակերպման, զբոսաշրջության և մարզական միջոցառումների ծրագրեր, ինչպես նաև օժանդակել սոցիալական համագործակցության զարգացմանը: